Ոչ ոք չփրկվեց. Instagram-ում քույրերի ուղիղ հեռարձակումը ավարտվեց ողբերգությամբ․ սարսափելի կադրեր
LifestyleԵրկու անսթափ աղջիկներ ուղիղ հեռարձակում կազմակերպեցին Instagram-ում՝ բարձր երաժշտության ուղեկցությամբ: Ավարտը տխուր էր…
Ավտովթարը տեղի է ունեցել հունիսի 29-ի գիշերը Խարկովի մարզում: BMW-ի ղեկին եղել է 1993թ. ծնված աղջիկ: Առավոտյան ժ. 04.00-ի սահմաններում մեքենան բախվել է էլեկտրասյանը, ապա ծառին: Այսպես էր սկսվել նրանց երեկոն…
Դատելով լուսանկարներից՝ վթարի նախօրեին աղջիկները զբոսնել են Իզյում քաղաքում, ապա նստել մեքենան:
Տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես են աղջիկները երաժշտություն լսում ու ալկոհոլ օգտագործում: Instagram-ում հեռարաձակումը կատարել է վարորդի քույրը, որը շուտով 16 տարեկան կդառնար:
Վթարի հետևանքով փոքր քույրը մահանում է տեղում, ավագը՝ հիվանդանոցի ճանապարհին: