Միրգ, որն օգտակար է նիհարել ցանկացողներին
LifestyleԳիտնականներն ուսումնասիրությունների և փորձերի միջոցով ապացուցել են, որ որոշ մթերքներ նպաստում են երկար ժամանակ սովածություն չզգալ, իսկ մյուսները բոլորովին հակառակը՝ ախորժակ են գրգռում:
Գիտնականները բացահայտել են, որ յուրաքանչյուր մթերք ունի հագեցնելու որոշակի մակարդակ: Նրանք գտնում են, որ բանանի օգտագործման արդյունավետությունը համարժեք է թխվածքաբլիթին:
Այսինքն, եթե մարդն ունի ավելորդ քաշի խնդիր և ուզում է ազատվել դրանից, ապա չպետք է բանան ուտի: Դրանից զատ, այն բոլորովին հարմար չէ մի քիչ բան ուտելու համար:
Նման պահանջ առաջանալու դեպքում ավելի լավ է նարինջ ուտել: Միևնույն ժամանակ, ֆիզիկական մարզումներից հետո ուժերը վերականգնելու համար բանանը համարվում է իդեալական մթերք:
Երբեմն արյան մեջ շաքարի բարձր մակարդակը ցանկալի չէ, իսկ ֆիզիկակական ակտիվությունից հետո ինսուլինը նպաստում է, որ գլյուկոզան անցնի մկանների բջիջների մեջ, որի հետևանքով հյուսվածքները վերականգնվում են:
Նյութը հրապարակման պատրաստեց ORER.news-ը: