Շոփինգն ու սեքսը կարող են հավասարազոր հաճույք պատճառել
LifestyleԳիտնականները կանանց հոգեհարազատ մի կարևոր փաստ են արձանագրել. շոփինգը կարող է մեծ հաճույք պատճառել, նույնիսկ ավելին, քան սեռական հարաբերությունները։
Պարզվում է, որ գնումներ կատարող մարդկանց կարելի է բաժանել երկու խմբի։ Առաջին խմբին են պատկանում այսպես կոչված ոգեշնչված գնորդները, ովքեր մշտապես փորձում են գնել իրենց անհատականությունն ընդգծող իրեր, իսկ երկրորդ խումբը կազմում են մարդիկ, ովքեր խանութներ են գնում՝ շրջապատին համապատասխանելու և ինչ-որ բան ապացուցելու համար։
Հետազոտողները վերլուծության են ենթարկել փորձի մասնակիցների ուղեղային գամմա-ռիթմերը և պարզել, որ առաջին խմբի գնորդների 84 տոկոսը շոփինգի ժամանակ ավելի մեծ հաճույք ու բավարարվածություն է ստանում, քան սեքսի ժամանակ կամ մրցույթներում հաղթելիս։
Իսկ ահա րկրորդ խմբի վրա գնումները հակառակ ազդեցությունն են ունենում և առաջացնում են մտավոր և ֆիզիկական հոգնածություն։
Նյութը հրապարակման պատրաստեց ORER.news-ը: