Իդեալական համբույր` ըստ կանաց պատկերացումների
LifestyleՁեր ուշադրությանն ենք ներկայացնում կանանց կողմից տղամարդկանց ուղղված բոլոր խորհուրդները` ճիշտ համբուրվելու վերաբերյալ.
-
Կանանց մեծ մասը միակարծիք են, իրենց խենթացնում է տղամարդու դանդաղ, սակայն միևնույն ժամանակ երկարատև կրքոտ համբույրը:
-
Ինչքան էլ զարմանալի կթվա, սակայն խենթացնող համբույրը պարտադիր չէ, որ լինի միայն շուրթերով: Կանանց մեծ մասը խոստովանել է, որ ավելի բուռն ու հաճելի զգացմունքներ է ապրում, երբ տղամարդը համբուրում է իրենց վիզն ու ականջի շուրջը:
-
Կանայք հաճախակի բողոքում են ինքնավստահ տղամարդկանցից, սակայն իգական սեռի որոշ ներկայացուցիչներ հայտնել են, որ խենթացնող համբույրը պետք է լինի շատ անսպասելի, երբեմն նույնիսկ տղամարդու կողմից ուժի գործադրմամբ:
-
Պետք չէ հարցնել կնոջը, թե արդյոք կարելի է նրան համբուրել, թե`ոչ. Այն կարող է ամբողջովին կոտրել ապագա համբույրի ողջ էֆեկտը: Անհրաժեշտ է աստիճանաբար մոտենալ նրան, ճիշտ պահը հասկանալ, ինչն էլ ինքնըստինքյան կհանգեցնի շուրթերի ցանկալի հպմանը:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: