Yerevan, 23.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Թուրքիայում այլակարծության ու խաղաղության կողմնակիցների նկատմամբ ճնշումները կարծրանում են. թուրքագետ

Society

Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը ցավով արձանագրում է, որ Թուրքիայում այլակարծության ու խաղաղության կողմնակիցների նկատմամբ պետական ու հասարակական ճնշումը գնալով ավելի կարծր է դառնում։ 

«Տարածաշրջանային խաղաղություն․ իրողություններ և հեռանկարներ» միջազգային համաժողովի ժամանակ հանդես գալով Թուրքիայի օրինակով տարածաշրջանային բազմազանության վերաբերյալ զեկույցով՝ նա նշեց, որ եթե Օսմանյան շրջանը մասնագիտական շրջանակում ընդունված է անվանել մոզայիկ հասարակություն, որտեղ կային տարբեր ժողովուրդներ ու մշակույթներ, ապա դրանից հետո ծայրահեղ քաղաքականության ընդունումը հանգեցրեց միատարր Թուրքիայի ստեղծմանը։ 

«Իմ զեկույցը մոզայիկից մոնոլիտ Թուրքիայի ձևավորման մասին է, որտեղ տարբեր ազգություններն ու մշակույթները հերքվում են, ժխտվում կամ յուրացվում։ Թե ինչպես է հասարակությունը հենց այդ քաղաքականության հետևանքում դառնում այլամերժ, չի ընդունում այլ ժողովուրդների ստեղծածը, այլ փորձում է յուրացնել։ Ներկայացնում եմ այդ քաղաքականության կործանարար հետևանքները ու դրա ստեղծած այն բացասական ֆոնը, որը ունենում է տարբեր դրսևորումներ՝ ամենամեղմ այլատյացությունից մինչև ամենածայրահեղական դրսևորում՝ ահաբեկչական տարբեր կառույցների գործունեության մեջ»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը։ 

Մասնավորապես, նա նկատեց, որ Թուրքիայի պարագայում լավատեսության շատ քիչ տեղ կա, քանի որ նշյալ այլատյաց քաղաքականությունը շարունակվում է ամենաբարձր մակարդակով։ 

«Թուրքիայի նախագահը տարբեր ծայրահեղական լոզունգներով ոչ թե նպաստում է խաղաղության ձևավորմանը, այլ էլ ավելի է խորացնում բաժանարար գծերը, ազգամիջյան կոնֆլիկտները, այլամերժությունը, որ Թուրքիայում հասել է բարձր մակարդակի»,-հավելեց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկանը։

Այս պայմաններում, ըստ Մելքոնյանի, երկխոսության հնարավորությունները փոքր են, բայց պետք է շարունակել աշխատանքը թուրքական հասարակության, գիտական շրջանակների, քաղաքացիական հասարակության այն փոքր կղզյակների հետ, որոնք կան ու կարող են օբյեկտիվության հենքի վրա քննարկումներ իրականացնել ու հասարակության լայն խմբերում ամրապնդել խաղաղ գոյակցման գաղափարը։ 

«Համաժողովի թուրք մասնակիցները Թուրքիայի քաղաքացիական հասարակության այն շերտն են ներկայացնում, որ բավական ակտիվ ու տեղյակ են Հայոց ցեղասպանության խնդրին ու հայ-թուրքական հարաբերությունների տարբեր ասպեկտներին, այն գործիչներից են, որ Թուրքիայում ձևավորում են առավել լայն հանրային կարծիք՝ հիմնված օբյեկտիվ իրողությունների վրա»,-նշեց Մելքոնյանը։

Թուրքագետի խոսքով՝ այդ մասնակցությունը կարելի է  խիզախում համարել, քանի որ Թուրքիայում օրեցօր խորացող բռնապետական հակումների տեսանկյունից դա համարձակ քայլ է։ 

«Նման քննարկումներում թուրքական կողմի ներկայությունը թույլ է տալիս մասնագիտական ու ոչ մասնագիտական շրջանակներին ավելի լավ պատկերացնել այս շերտի ընկալումները հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ»,-ասաց նա։

Ռուբեն Մելքոնյանը ընդգծեց, որ տարածաշրջանային խաղաղությունը չի կարող ունենալ կրոնական ու դավանանքային բաժանարար գծեր, այլ ընդհակառակը դրանք պետք է ծառայեն խաղաղության կայացման գործում։ 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոկտեմբերի 31-ին, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կազմակերպմամբ, կայացավ տարածաշրջանային խաղաղության թեմայով միջազգային համաժողով, որին մասնակցում էին խոսնակներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Իրանից, Թուրքիայից։

Order an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue