Հատապտուղ, որի հոտն անգամ ունակ է նիհարեցնելու
LifestyleԱվելորդ կիլոգրամներից ազատվելը մեր օրերմ մեծագույն խնդիր է դարձել: Մարդիկ երբեմն նույնիսկ ծայրահեղ քայլերի են դիմում` վիրահատական միջամտության, խիստ դիետաներ, գերծանրաբեռնված ռեժիմով սպորտով զբաղվել և այլն:
Նախ և առաջ պետք է գիտակցել, որ ամեն ինչ միանգամից չի տրվում և ցանկալի արդյունքի հասնելու համար պետք է համբերել: Երբեմն նույնիսկ անհրաժեշտ է մի կողմ թողնել մարզումները, տհաճ դիետաները և քաշի նվազեցման ավելի հաճելի ու արդյունավետ տարբերակ ընտրել։
Գիտնակաները վերջերս մի այդպիսի դյուրին տարբերակ են հայտնաբերել. ազնվամորու հոտը՝ մասնավորապես հատապտղի բաղադրության մեջ գտնվող բուրումնավետ կենտոնները օգնում են նիհարել։
Պատճառն այն է, որ կենտոնները զգալիորեն ավելացնում են ադիպոնեկտին կոչվող հորմոնի քանակն օրգանիզմում, ինչն էլ իր հերթին կարգավորում է նյութափոխանակությունը։ Որքան շատ է լինում այս հորմոնի քանակը օրգանիզմի մեջ, այնքան ավելի քիչ ճարպեր են կուտակվում։
Նյութը հրապարակման պատրաստեց ORER.news-ը: