Դիմակներ, որոնք նախատեսված են չոր մազեր ունեցողների համար
LifestyleԵթե ունեք չոր մազեր, ապա այն կարող եք խնամել նաև տնային պայմաններում` ստորև ներկայացված համապատասխան դիմակների միջոցով: Այս դիմակները կօգնեն խնամել չոր ու վնասված մազերը:
Ավոկադոյով դիմակ
Տրորել 1 հասած ավոկադոն մինչև այն դառնա պյուրե: Ստացված զանգվածը անհրաժեշտ է հարել 2ճ. գդալ թթվասերի և կես կիտրոնի հյութի հետ: Քսեք դիմակը մազերին և մերսման միջոցով տարածեք այն գլխամաշկի վրա: Սրբիչով փաթաթեք և թողեք այն 20րոպե այնուհետև լվացեք այն:
Մեղրով դիմակ
Խառնեք 1ճ. գդալ ձիթապտղի ձեթը ձվի դեղնուցի, 1թեյի գդալ մեղրի և 1թ. գդալ կոնյակի հետ և քսեք դիմակը մաքուր, խոնավ մազերին, այնուհետև փաթաթեք սրբիչով: Թողեք 20-30 րոպե և լվացեք մազերը շամպունով:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: