Եկեք նույնը 148 անգամ չքննարկենք, ես հանդիպումներ չունեմ Պուտինի հետ. Սոբչակ
International newsՀեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը, որն ավելի վաղ հայտարարել էր 2018 թվականի նախագահական ընտրութւուններում առաջադրվելու մասին, ասել է, որ միակ բանը, որն իրեն կապում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այն է, որ երկրի նախագահը աշխատել է իր հոր՝ Անատոլի Սոբչակի հետ, երբ նա 10 տարեկան էր, հաղորդում է BBC ռուսական ծառայությունը:
«Ես արդեն այդ թեմայով ամեն ինչ ասել եմ: Ընկերներ, եկեք նույն բանը 148 անգամ չքննարկենք: Ես հանդիպումներ չեմ ունենում նախագահ Պուտինի հետ: Այս ամբողջ ընթացքում ես միայն մեկ անգամ եմ նրա հետ հանդիպել՝ ֆիլմի հետ կապված: Ես ի դեպ ֆիլմի համար նաեւ Մեդվեդեւի հետ եմ հանդիպել եւ այլ մարդկանց հետ, ովքեր մեծ քաղաքական կարիերան են ստեղծել, իսկ մինչ այդ աշխատել են իմ հոր հետ: Իմ միակ կապը Պուտինի հետ այն է, որ երբ ես տասը տարեկան էի եւ խաղում էի Nintendo եւ Super Mario, նա աշխատում էր իմ հոր հետ »,- ասել է Սոբչակը:
Ռուսաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2018 թվականի մարտին: