Քսեք այս սկրաբը ձեր դեմքին և ընդամենը 7 օրից դուք կունենաք փափուկ, փայլող և գեղեցիկ մաշկ
LifestyleԱյսօր մենք կկիսվենք ձեզ հետ մի կիտրոնի հրաշալի սպիտակացնող սկրաբով, որի օգտագործումը շատ հեշտ է։ Այն կդարձնի ձեր մաշկը փափուկ, գեղեցիկ և շողացող՝ ընդամենը 7 օրում։ Այս դեմքի սկրաբը հանգստացնում է մաշկը և այդ ամենը միմիայն բնական ճանապարհով։

Բաղադրիչներ, որոնք անհրաժեշտ են՝
- 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ,
- 1 ճաշի գդալ աղ,
- 1 ճաշի գդալ մեղր։
Պատրաստումը՝
- Ավելացրեք բոլոր նշված բաղադրիչները ամանի մեջ և լավ խառնեք։
- Մաշկը մաքրող կիտրոնի սկրաբը պատրաստ է օգտագործմանը։
- Այժմ զգուշորեն քսեք այն դեմքին մոտ 5 րոպե, իսկ հետո լվացեք սառը ջրով և չորացրք փափուկ սրբիչով։
Եթե ձեր մաշկը շատ զգայուն է, ապա սկզբից փորձարկեք այն ձեռքին, հետո նոր դեմքին։ Կիտրոնի հյութը պարունակում է վիտամին С և կիտրոնաթթու, որը օգնում է հեռացնել մուգ հետքերը։ Այն նաև պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք օգնում են ծերության դեմ պայքարելուն և վերացնում են բոլոր կնճիռները։ Կիտրոնը գործում է որպես սպիտակացնող միջոց։
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Hayinfo.net-ը