Կանացի արարքներ, որոնք տղամարդիկ տանել չեն կարողանում
LifestyleԿան արարքներ, որոնք տղամարդիկ տանել չեն կարողանում և ոչ միշտ են ներում:
ORER.news-ը ներկայացնում է դրանցից մի քանիսը․
Հեռախոսից կախվել: Վատագույն տարբերակը, երբ ընկերոջ հետ եկել եք սրճարան, իսկ ինքներդ մտել եք Ինստագրամ, կամ հաղորդագրութնունների միջոցով պատմում եք ընկերուհուն դեռ չավարտված ժամադրության մասին:
Ավելի լավ է ինձ մի դիպչիր: Մեկ այլ վարքի ձև է անհասանելիությունը: Այլ բան է, եթե դա կյանքի սկզբունք է:
Որոշիր ինքդ: Նա հարցնում է ձեզ՝ ու՞ր գնալ, իսկ դուք ասում եք ձեր հայտնի «ես չգիտեմ»-ը: Այդ ժամանակ տղան առաջարկում է մի քանի տարբերակներ, որոնք դուք անխղճորեն մերժում եք: Այդպես պետք չէ: Տղամարդու համար այդ իրավիճակը նման է դժոխային ոլորանների, որոնք նա ստիպված է ամեն անգամ անցնել հավաքելով իր համբերությունը:
Սուտը: Մի բան է խորամանկություն անել, սակայն այլ բան է զվարճանալ սեփական ստից: Ասել, որ զգեստը գնել եք զեղչով, երբ այն դեռ չկար, դա նորմալ է: Սակայն ասել, որ գնացել եք ընկերուհու մոտ, իսկ իրականում հանդիպել նախկին ընկերոջը, ում հետ դուք միայն ընկերական հարաբերություններ ունեք, մեծ սխալ է:
Մայրիկս ասաց: Ծնողները հրաշալի են, նրանց պետք է սիրել և այցելել հանգստյան օրերին: Սակայն, երբ դուք անընդհատ ասում եք՝ մայրիկս ասաց այսպես անել, գնալ այնտեղ, գնել սա... վաղ, թե ուշ նրա համբերությունը կսպառվի: