Իրանն ու Ռուսաստանը նպաստում են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը. Ռոհանի
International newsԻրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանն ու Ռուսաստանը նպաստում են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը, գրում է ռուսական РИА Новости գործակալությունը:
Նշենք, որ այսօր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Թեհրան, որտեղ պետք է տեղի ունենա Իրան-Ռուսաստան-Ադրբեջան բարձր մակարդակի եռակողմ բանակցություններ, որին կմասնակցի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Սաադաբադ պալատում Պուտինին ընդունած Ռոհանին իր գոհունակությունն է հայտնել կայացած հանդիպման առիթով՝ շեշտելով, որ երկու երկրներին բացի փոխադարձ հարաբերությունների զարգացումից հաջողվում է տարածաշրջանում մնալ խաղաղության ու կայունության երաշխավորներ:
Հիշեցնենք, որ այսօր Ռոհանին նաև ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ում հետ քննարկվել է արցախյան հիմնախնդիրը: