Հուշումներ` գալիք բաժանման մասին. 4 կարևոր նախանշան
LifestyleԲազմաթիվ հետազոտությունների արդյունքում մասնագետները հայտնաբերել են գալիք բաժանման 4 նախանշան: Իսկ ինչպիսի՞ անհամաձայնությունների մասին է խոսքը, կպատմի ORER.news-ը: Քննադատություն, անարգանքի, պաշտպանության, նահանջի, հակամարտության մեջ չմտնելու ցանկության... Ամեն դեպքում այսպիսի խնդիրներ հանդիպում են գրեթե բոլոր հարաբերություններում, բայց եթե ամուսինների միջև լինում են վերը նշվածներից մեկից ավելին, ապա արդեն կասկածներ են առաջանում այդ ամուսնության երկարատևության վերաբերյալ:
1. Ամուսիններից մեկի քննադատություն, այլ ոչ թե նրա պահվածքի
Քննադատություն, որը ենթադրում է, որ ինչ-որ բան այն չէ զույգերից մեկի մոտ: Դա կարող է լինել անձի կամ նրա բնավորության վրա հարձակում: Շատ հաճախ օգտագործվում են այնպիսի ընդհանրացումներ, ինչպիսիք են «դու միշտ…», «դու երբեք...», «դու այն մարդկանցից ես...», «ինչու ես դու այսպիսին...»:
2. Արհամարհանքի դրսևորում
Խոսքը գնում է ոչ վերբալ նշանների մասին, որոնք ցույց են տալիս, որ զույգերից մեկը մյուսին համարում է իրենից ցածր: Դա կորող է լինել չար հումոր, սարկազմ, քմծիծաղ, այսինքն այն ամենը, ինչն ազդում է ինքնագնահատականի վրա:
3. Հարձակողական պաշտպանություն
Ամուսիններից մեկին թվում է, թե մյուսն անընդհատ քննադատում է իրեն, և նա փորձում է պաշտպանվել, կամ իրենից զոհ է սարքում ու սկսում արդարանալ: Խոսակցությունը շարունակվում է փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելով:
4. Ինքնաամփոփում, վեճից խուսափում
Որոշ ամուսիններ լռում են և զգուշություն ցուցաբերում, փորձում են խուսափել խոսակցությունից, կամ հեռուստացույցի են նայում կամ համակարգչի էկրանին, դուրս են գալիս սենյակից, որպեսզի խուսափեն բարդ իրավիճակից: