Նիհարելու նորարարական մեթոդ, որը իսկական հեղաշրջում կառաջացնի
LifestyleՄասնագետները նիհարելու ևս մեկ մեթոդ են գտել: Հետազոտողները ջերմարտադրող բջիջների պարունակությամբ դեղանյութ են ստեղծել, որը ներարկվում է մարմնի դժվարհասանելի տեղերում ճարպն այրելու համար:
Գիտնականների հավաստմամբ՝ այն հիանալիորեն ոչնչացնում է դժվարհասանելի հատվածներում ճարպային շերտը: Դեղանյութի միկրոպարկուճները պարունակում են ջերմարտադրող բջիջներ:
Բջիջների ազդեցությամբ ճարպային հյուսվածքները պառակտվում են, իսկ նոր ընդունված կալորիաները հնարավորություն չեն ունենում կուտակվելու՝ ստիպելով օրգանիզմին ջերմություն առաջացել:
Մեթոդի արդյունավետությունն ապացուցվել է մկների վրա: Փորձի արդյունքում գեր կրծողները կորցրել է մարմնի քաշի 10 տոկոսը:
Նյութը հրապարակման պատրաստեց ORER.news-ը: