Առանց տանջալից դիետաների հնարավոր է շատ արագ նիհարել
LifestyleՇատերը մտածում են, որ նիհարելու համար պարտադիր է խիստ դիետա պահելն ու սպորտով զբաղվելը: Սակայն հնարավոր է, որ անգամ այդ դեպքում դուք չկարողանաք ազատվել ավելորդ կիլոգրամներից, և այդ դեպքում արդեն խնդիրը ոչ թե անարդյունավետ դիետայի կամ ոչ ինտենսիվ պարապմունքների մեջ է, այլ բոլորովին այլ տեղում:
Ուտելուց առաջ մի բաժակ ջուր խմեք: Դա կկարգավորի ձեր օրգանիզմի աղաջրային բալանսը: Բացի այդ ստամոքսը ջրով լիքը կլինի, և հագեցվածության զգացողությունը ավելի վաղ ի հայտ կգա, քան սովորաբար:
Փոխարինեք սննդամթերքները: Փորձեք փոխարինել ձեզ համար սովորական մթերքները ավելի քիչ կալորիականությամբ նմանատիպ մթերքներով:
Մի հրաժարվեք շոկոլադից: Քաղրեղենը սննդակարգից ամբողջությամբ վերացնելը բավական դժվար գործ է: Պարտադիր չէ ամբողջությամբ հրաժարվել քաղցրեղենից, պարզապես թխվածքներն ու խմորեղենը փոխարինեք սև շոկոլադով: Դա և՛ քաղցր ու համեղ է, և՛ օգտակար:
Դանդաղ կերեք: Այս պարզ սովորությունը ձեզ կսովորեցնի ավելի քիչ ուտել: Բանն այն է, որ հագեցվածության ազդակը ուղեղին հասնում է ավելի ուշ, մինչդեռ մենք իներցիայով ուտում ենք շատ ավելի շատ, քան հարկ է:
Երկար քաղցած մի մնացեք: Եթե ամբողջ օրը վազվզում եք գործերով, իսկ ուշ երեկոյան, հասկանալով, թե որքան քաղցած եք, սկսում եք դատարկել սառնարանը, ապա դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի ձեզ:
Շատ քնեք: Քնի պակասը օրգանիզմում առաջացնում է շղթայական ռեակցիա, որը հանգեցնում է բարձր ախորժակի: Արդյունքում մարդը սկսում է քնի պակասը փոխհատուցել բարձր կալորիականությամբ մթերքներով, որոնք հետագայում վերածվում են ավելորդ կիլոգրամների:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: