Եգիպտոսը էլեկտրոնային վիզաների համակարգ կգործարկի
International newsԵգիպտոսի իշխանությունները պլանավոում են դեկտեմբերի 3-6-ը Կահիրեում կայանալիք Cairo ICT-2017 ցուցահանդեսի ժամանակ հայտարարել էլեկտրոնային վիզաներ տրամադրելու մտադրության մասին, հայտնում է «Ալ Մասդար» թերթը։
Ցուցահանդեսի ընթացքում կգործարկվի օտարերկրացիների համար E-Visa համակարգը, ինչը կնպաստի նաեւ զբոսաշրջության զարգացմանը։
Եգիպտոսը պլանավորում էր էլեկտրոնային վիզաների համակարգ սահմանել դեռ 2017-ի հունիսի 1-ից, սակայն հետաձգել էր այդ քայլը տեխնիկական պատճառներով։ Եգիպտոսի զբոսաշրջության նախարարությունից հայտնել են, որ այդ համակարգի ներդրման մասին լրացուցիչ պաշտոնապես կհայտարարվի։