Ահա՝ որ մթերքներ են կանանց մոտ անպտղություն առաջացնում
LifestyleՀարվարդի համալսարանի հետազոտողները բացահայտել են կանանց անպտղության անարդյունավետ բուժման և նրանց սննդակարգում մթերքի ու բանջարեղենի մեջ պարունակվող պեստիցիդների բարձր քանակի առկայության միջև։
«Կանայք, որոնք օգտագործել են պեստիցիդ պարունակող շատ մթերք, 18 տոկոսով ավելի քիչ են հղիացել և 26 տոկոսով ավելի քիչ են ողջ երեխա ունեցել, քան այն կանայք, ովքեր այդպիսի մթերք ավելի քիչ են օգտագործել»,- հայտարարել են գիտնականները՝ մի քանի տարվա ընթացքում անպտղության դեմ բուժվող կանանց հետազոտելուց հետո։
Նրանց խոսքով, հաջող բեղմնավորման դժվարություններ են ունեցել բավական մեծ քանակով պեստիցիդ պարունակող ելակի և սպանախի սիրահար կանայք:
Մասնագետների խոսքով, մրգերի ու բանջարեղենի որոշ տեսակներ աճեցման ընթացքում պահանջում են պեստիցիդների ավելի հաճախակի օգտագործում՝ վնասատուներից պաշտպանվելու համար: Նման մթերքները լվանալով ամբողջությամբ չի հեռացվում քիմիական տարրերից, դրանք թափանցում են կանանցի օրգանիզմ և բացասաբար ազդում հորմոնների արտադրության վրա: