ԱԺ-ում քննարկում են 2018-ի բյուջեի նախագիծը. որքա՞ն գումար կհատկացվի ԱԳՆ-ին եւ սփյուռքի հետ կապերին (ուղիղ)
PoliticsՀայաստանի ԱԺ հանձնաժողովներում շարունակվում են 2018 թվականի բյուջեի նախագծի նախնական քննարկումները:
Այսօր՝ նոյեմբերի 3-ին ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի օրակարգում են Հայաստանի ԱԳՆ-ի, միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարումների և սփյուռքի հարցերով ծախսերի ու եկամուտների քննարկումը:
Զեկուցողներն են ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նիստին հրավիրվել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: