Ադրբեջանի նավթահորերից մեկում վթար է տեղի ունեցել
International newsԱդրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) նավթահորում վթար է տեղի ունեցել: Վթարի հետևանքով վիրավորվել է երկու մարդ: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ընկերության մամուլի ծառայությանը:
Հաղորդվում է, որ վթարը տեղի է ունեցել համալիր հորատման աշխատանքների «Գարադաղ» տրեստի N490 նավթահորում:
Այժմ իրականացվում է վթարի պատճառների հետաքննություն:
Ինչպես լրատվամիջոցին հայտնել են առողջապահության նախարարության մամուլի ծառայությունում, գանգուղեղային վնասվածք ստացած վիրավորներից մեկի վիճակը ծանր է, նա հոսպիտալացվել է, մյուս վիրավորի առողջական վիճակը կայուն է: