Մարդու սեփական ձայնը կարող է նույնքան հաճույք պատճառել, որքան սեռական հարաբերությունները
LifestyleՀարվարդի համալսարանի գիտնականները վերջերս հետազոտության են ենթարկել մարդու՝ սեփական ձայնի ընկալումը և պարզել, որ մարդու` ինքն իր մասին պատմելուց ստացած բավականությունը հավասարազոր է սեռական հարաբերություններից ստացած հաճույքի հետ:
Գիտնականները 195 կամավորների հետ հետազոտություն են կատարել և նրանց խնդրել պատմել իրենք իրենց ու իրենց լավագույն հատկանիշների մասին, բացի այդ կիսվել ընկերների և ծանոթների մասին մտքերով:
Զրույցի ընթացքում տոմոգրաֆիայի միջոցով հնարավոր էր հետևել ու գնահատել ուղեղի տարբեր հատվածներում արյան հոսքի տատանումները: Արդյունքները ցույց տվեցին, որ մարդու մոտ, ով կիսվում է իր անձի մասին տեղեկությամբ, բարձրանում է կեղևի ակտիվությունը, ինչպես նաև փոխվում է ստորադիր կորիզի ակտիվությունը:
Մասնագետների խոսքերով` վերջիններս պատասխանատու են դոֆամինի արտադրության համար և հաճույքի զգացում են առաջացնում սեքսի ընթացքում:
Նշենք, որ այս կենտրոններ են ակտիվանում նաև թմրանյութերի և համեղ սննդի օգտագործման ազդեցության տակ:
Նյութը հրապարակման պատրաստեց ORER.news-ը: