ՏԻՄ ընտրությունների ժամը 11։00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 10,8%-ը
PoliticsՀայաստանի 69 համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 11.00-ի դրությամբ 49 020 է կամ 10,8%: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից։
Խոշոր համայնքներից Արտաշատում քվեարկությանը մասնակցել է 21 600 հազար ընտրողների 3,44%-ը, Արարատ քաղաքում՝ 13 326 ընտրողների 6,68%-ը, Ապարանում՝ 18 105 ընտրողների 10,97 տոկոսը, Ալավերդիում՝ 19 412 ընտրողների 7,15%-ը, Ստեփանավանում՝ 15 162 ընտրողների 5,82%-ը, Եղվարդում՝ 19 090 ընտրողների 9,38%-ը, Չարենցավանում՝ 29 833 ընտրողների 9,53%-ը, Գորիսում՝ 22 148 ընտրողների 14,91%-ը, Սիսիանում՝ 23 213 ընտրողների 10,81%-ը-ը, Կապանում՝ 35 024 ընտրողների 13,06%-ը և Բերդում՝ 25 072 ընտրողների 13,2%-ը։