Սպիտակ տունը հայտնել է Թրամփի և Պուտինի հավանական հանդիպման գլխավոր թեման
International newsԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի առաջիկա հավանական հանդիպման առաջնային թեման կարող է լինել Հյուսիսային Կորեան: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ մեջբերելով Սպիտակ տան ներկայացուցչի հայտարարությունը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը նույնպես մտահոգված է Հյուսիսային Կորեայի հարցով: Նա նշել է նաև, որ Փհենյանը տարածաշրջանը տանում է ճգնաժամի:
Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը նույնպես հայտնել էր Վիետնամում Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական գագաթնաժողովի շրջանակներում նախագահների հանդիպման հավանական թեմաների մասին, որոնց թվում առանձնացրել էր Սիրիան: