Եգիպտոսը բողոքի նոտա է հղել եվրոպական 4 երկրի և Կանադային
International newsԿահիրեն պաշտոնական բողոքի նոտա է հայտնել Մեծ Բրիտանիային, Գերմանիային, Հոլանդիային, Իտալիային և Կանադային՝ կապված նրանց կողմից եգիպտացի իրավաբան Իբրահիմ Մեթվալիի ձերբակալության մասին լուրի շրջանառության հետ:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին ասվում է Եգիպտոսի ԱԳ նախարարի պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ:
Եգիպտոսի ԱԳՆ են կանչել Իտալիայի, Գերմանիայի և Հոլանդիայի դեսպաններին, որոնց «պաշտոնական բողոք է փոխանցվել»:
Փաստաթղթում նշվում է, որ Կահիրեն այդ լուրի շրջանառումը դիտարկում է որպես «ակնհայտ և անընդունելի միջամտություն Եգիպտոսի ներքին գործերին և երկրի դատական համակարգի աշխատանքին»:
Եգիպտացի փաստաբանին ձերբակալել են սեպտեմբերին Կահիրեի օդանավակայանում, երբ նա պատրաստվում էր հեռանալ երկրից: Ժամանակին վերջինս օգնություն էր ցուցաբերել եվրոպացի փաստաբաններին երկրում Իտալիայի քաղաքացի Ջուլիո Ռեջենիի մահվան մասին գործի հետաքննության շրջանակներում: