Դեղին՝ «ամենաանվտանգ» գույնը տաքսիների համար
LifestyleBlognews.am-ը գրում է.
Օտար քաղաքում հայտնվելիս հեշտությամբ կարողանում ենք տաքսիները սովորական մեքենաներից տարբերել իրենց վառ դեղին գույնի շնորհիվ: Ամեն ինչ սկսվել է 1910 թ., երբ ամերիկացի գործարար Ջոն Հերցը որոշեց իր ավտոպարկը դեղին գույնով ներկել: Այդ օրվանից ի վեր աշխարհի բոլոր տաքիսիների խորհրդանշական գույնը դարձավ դեղինը:
Սակայն, իհարկե, որոշ երկրներում բացառություններ լինում են: Օրինակ՝ Սինգապուրում տաքսիների երկու տեսակի կհանդիպեք, որոնցից առաջինները ներկված են դեղին, իսկ երկրորդները՝ կապույտ գույնով: Օգտվելով առիթից՝ տեղի ակադեմիայի հետազոտողները որոշեցին պարզել՝ իսկապե՞ս դեղին տաքսիները նկատելի են մնացած բոլոր ավտոմեքենաների մեջ, թե՞ ոչ: Հարցում անցկացվեց բազմաթիվ անցորդների միջև, և արդեն հայտնի փաստը ևս մեկ անգամ հաստատվեց:
Չբավարարվելով ստացված արդյունքներով՝ հետազոտողների խումբը որոշեց ավելի հեռուն գնալ և երկու ընկերություններից տվյալներ խնդրեց վերջին երեք տարիներին ավտոմեքենաների ֆոնդի հետ տեղի ունեցող ճանապարհային բոլոր պատահարների վերաբերյալ (ընդհանուր՝ 16 700 մեքենա): Պարզվեց, որ տաքիսիների վառ դեղին գույնը ոչ միայն պոտենցիալ ուղևորին օգնում է գտնել մեքենան բազմահազր այլ մեքենաների միջից, այլ նաև հաճախ կանխում է ավտովթարները: Արդյուքները ցույց են տվել, որ եթե «կապույտ» տաքիսների վարորդներն իրենք մեքենաները դեղինով ներկեն, ապա ամենամսյա վթարների թիվը կկրճատվի 76 միավորով:
Բացի այդ հարցում է անցկացվել Սինգապուրի բնակիչների շրջանակում, ովքեր պարբերաբար օգվում են քաղաքային տաքսիներից: Պարզ է դարձել, որ կապույտ տաքսիների ուղևորները ավտովթարի են ենթարկվել կյանքում միջինում 1,1 անգամ, իսկ դեղին տաքսիներինը՝ 1 անգամ:
Հետազոտության հեղինակները խորհուրդ են տալիս տաքսի ծառայությունների բոլոր վարորդներին իրենց մեքենաների դեղին գույնով ներկել, իսկ ուղևորներին՝ իրենց իսկ անվտանգության համար դեղին տաքսիներ ընտրել: