Կասկածում եմ, որ Անջելինան երբևէ երջանիկ կլինի ամուսնության մեջ. Բրեդ Փիթ
LifestyleՄինչ աշխարհը քննարկում է Բրեդ Փիթի և նրա 21-ամյա ընկերուհու հարաբերությունները, Փիթը քննարկում է նախկին կնոջ՝ Անջելինա Ջոլիի նոր սիրավեպը: Ըստ արևմտյան լրատվամիջոցների Ջոլին արդեն մի քանի ամիս է հանդիպում է հայտնի գործարարներից մեկի հետ ու չնայած պաշտոնապես սիրավեպը հաստատված չէ, դերասանուհու նախկին ամուսինը վստահ է, որ ոչինչ չի ստացվելու:
«Աշխարհում չկա այնպիսի տղամարդ, ով համապատասխանի Անջելինային, ես կասկածում եմ, որ նա երբևէ երջանիկ կլինի ամուսնության մեջ»,- ըստ լրատվամիջոցների ասել է Բրեդ Փիթը:
Պատճառն ըստ դերասնի՝ Ջոլիի խառնվածքն է. «Նա չի կարողանում զիջումների գնալ, իսկ դա ամենակարևորն է հարաբերություններում»:
«Անջելինան չափազանց պահանջկոտ է իր կողքի տղամարդու հանդեպ: Միևնույն ժամանակ նա իրեն ամբողջությամբ նվիրում է աշխատանքին և երեխաներին և ուժ չի ունենում առողջ հարաբերություններ կառուցելու համար»,- ասել է դերասանը՝ նշելով. «Վստահ եմ, որ նա երբեք չի փոխվի»:




