Գերմանիայում ծնողական իրավունքներից զրկված տղամարդը պատանդ է վերցրել քաղաքային վարչության աշխատակցուհու
International newsԳերմանիայի ծնողական իրավունքներից զրկված տղամարդը պատանդ է վերցրել քաղաքային վարչության աշխատակցուհիներից մեկին, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
Ոստիկանության աշխատակիցները շրջապատել են դեպքի վայրը, իրավապահները փորձում են կապի դուրս գալ տղամարդու հետ, որն, ըստ հաղորդվող տվյալների, զինված է դանակով: Առայժմ հայտնի չէ, թե արդյոք նրա մոտ կա նաև այլ զենք:
Ներկա պահին շարունակվող ոստիկանական գործողության մասին այլ տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում: Հայտնի է, որ շենքի դիմացի փողոցները փակվել են երթևեկության համար: