Անկարայում նոր քաղաքապետ է ընտրվել
International newsԹուրքիայի մայրաքաղաք Անկարայի քաղաքապետ է ընտրվել երկրում ղեկավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Մուսթաֆա Թունան: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Անկարայի քաղաքապետարանի կայքին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո Անկարայի քաղաքապետ, Թուրքիայի իշխող ԱԶԿ ներկայացուցիչ Մելիխ Գյոքչեքը հայտարարել է հրաժարական տալու որոշման մասին:
Նշվում է, որ Թունան ընտրվել է Անկարայի քաղաքային խորհրդի պատգամավորների ձայների մեծամասնությամբ: Ավելի վաղ նա եղել է Անկարայի Սինջան թաղամասի մունիցիպալիտետի ղեկավարը:
Գյոքչեքը, որը 1994 թվականին ընտրվել է Անկարայի քաղաքապետի պաշտոնում և 4 անգամ վերընտրվել է, Twitter–ում շնորհավորել է Թունային և բարեհաջող աշխատանք մաղթել նրան: