Կա 1 գաղտնի միջոց՝ ձեր iPhone-ի երաժշտության ձայնը ավելի բարձրացնելու համար․ ահա այն
LifestyleԻնչպես ասում են՝ «եթե քո համար երաժշտությունը շատ բարձր է, ապա դու շատ հին ես»։
Սակայն եթե դուք դեռ երիտասարդ եք, որպեսզի ունենաք երազանքներ և հույսեր, ձեզ երևի թե մտահոգում է այն փաստը, որ այֆոնների երաժտությունը միշտ շատ ցածր է հնչում։

Բարեբախտաբար, Թվիթերի օգտատեր՝ thebaemarcus-ը պատմել է, թե ինչպես լուծել այդ հարցը։
Նրա գրառումը հավաքել է ավելի քան 175 հազար հավանում և 85 հազար արձագանք։

Այսպիսով՝
1. Մտեք կարգավորումների բաժին։
2. Բացեք այնտեղ Երաժշտություն ( Музыка կամ Music) բաժինը։
3. Եթե ձեր հեռախոսի լեզուն ռուսերեն է, ապա մտեք՝ Эквалайзер, իսկ եթե անգլերեն՝ EQ:
4. Այնուհետև միացրեք «Ուշ գիշեր» ֆունկցիան։
Վերջ։
Այդ ֆունկցիան ակտիվացնելուց հետո (эквалайзера ), աուդիո ուղիների շրջանակը նեղացվում է, ինչը հանգեցնում է բարձրաձայն հնչյունների մեղմացմանը և ուժեղացնում ցածր ձայները։
Այսպիսի լուծումը դարձնում է սմարթֆոնն ավելի բարձր։ Պետք է նաև հիշել, որ որոշ երգերում երաժշտության որակը կարող է ընկնել։
Այդ գրառման մեկնաբանություններում տարբեր օգտատերեր շնորհակալություն են հայտնում հեղինակին և զարմանում, թե ինչու այդ գաղտնիքը ոչ ոքի հայտնի չէր։
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Hayinfo.net-ը