Գյուլենականներից ով խելք ուներ՝ գնաց Թուրքիայից. Էրդողան
International newsԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պետությունը չի հրաժարվելու գյուլենականների հանդեպ կոշտ քաղաքականություն վարելուց, և այդ հարցում քաղաքացիներից չեն պատրաստվում ընդունել որևէ արդարացում: Այս մասին գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը:
«Երբ մենք բղավում էինք, որ դուրս հանեք ձեր երեխաներին դրանց դպրոցներից, զուր չէինք ասում: Երբ ասում էինք՝ դրանց բանկերում գումար մի՛ ներդրեք, զուր չէինք ասում: Հիմա ասում եք՝ «չգիտեինք»: Ամեն ինչն էլ գիտեիք: Ով խելք ուներ՝ գնաց Թուրքիայից, մնացողներն էլ ասում են՝ չգիտեինք... Ամենը հեքիաթ է: Հիմա մենք ամբողջական մաքրման փուլում ենք: Ինչ պահանջվում է օրենքով՝ մինչև վերջ անելու ենք», - ասել է Էրդողանը: