Բիլ դե Բլազիոն Նու Յորքի քաղաքապետ է վերընտրվել
International newsԴեմոկրատական կուսակցությունից Բիլ դե Բլազիոն Նյու Յորքի քաղաքապետ է վերընտրվել երկրորդ ժամկետում՝ մինչեւ 2022 թվականը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Քվեարկության արդյունքներով՝ դե Բլազիոն ստացել է ձայների ավելի քան 60 տոկոսը:
56-ամյա դե Բլազիոյի հաղթանակը սպասելի էր: Հանրապետականների թեկնածու 36-ամյա Նիկոլ Մալիոթաքիսը քննադատել է գործող քաղաքապետին ոչ արդյունավետ աշխատանքի համար, սակայն ընտրարշավի ժամանակ նրան զգալիորեն զիջել է:
Դե Բլազիոյի արժանաիքների թվում նշում են քաղաքում հասանելի եւ սոցիալական կացարանների թվի ավելացման փորձերը, ինչպես նաեւ խոշորագույն մեգապոլիսում հանցավորությունը ցածր մակարդակի վրա պահելը:
Այսուհանդերձ, նախագահական ընտրություններում ավանդաբար դեմոկրատներին աջակցող Նյու Յորքում դե Բլազիոն կուսակցության ներկայացուցիչներից առաջինն է, ում 1985 թվականից սկսած հաջողվել է երկրորդ ժամկետում ընտրվել: