Ինչպիսին են տղամարդիկ, երբ խենթի պես սիրահարված են
LifestyleՍա կին հեղինակի կարծիք չէ, ոչ էլ հոգեբանի, այլ պարզապես սիրահարված տղամարդիկ ներկայացրել են իրենց ապրումներն ու արաքները, երբ իրավ սիրահարված են: Ինչպիսին են խելքահան եղած տղամարդիկ, կներկայացնի Orer.am-ը.
- Ցանկություն եմ ունենում անընդհատ պահել նրա ձեռքն ափիս մեջ, կարծես թե ցանկանում եմ նրան ասել, որ նա ամբողջ կյանքում միայն իմ ձեռքը բռնի:

- Սովորաբար ուշադիր լսում եմ, թե ինչ է նա պատմում, ում մասին է խոսում, երբ է նրա եղբոր կամ մայրիկի ծննդյան օրը, որպիսի առիթը բաց չթողնեմ նրա համար որևէ հաճելի բան անել:
- Երբ իրավ սիրահարված եմ, ապա նախընտրում եմ զանգահարել, այլ ոչ թե պարզապես հաղորդագրություն գրել, որպիսի լսեմ նրա ձայնը, ծիծաղը:

- Երբ աղջիկն ինձ իրավ հետաքրքրում է, ես ավելի շատ լսում եմ, ոչ թե պատմում իմ մասին, քանի որ ցանկանում եմ նրան ավելի լավ ճանաչել, իմանալ ամեն ինչ նրա մասին:
- Երբ լուրջ մտադրություններ ունեմ նրա վերաբերյալ, ուշադրություն եմ դարձնում ամեն քայլիս, խոսքիս, արարքիս, որպիսի հանկարծ նրան չնեղացնեմ:
- Պատմում եմ նրա մասին ծնողներիս, ծանոթացնում եմ ընկերներիս հետ, քանի որ վստահ եմ, որ նա անպայման դուր կգա բոլորին:

- Դադարեցնում եմ շփումը բոլոր նախկին ընկերուհիների հետ, նույնիսկ սոցցանցում, քանի որ չեմ ցանկանում, որ նա կարծի, թե ուրիշ մեկն ինձ համար հետաքրքիր է:
- Աշխատում եմ հնարավորինս հաճախ նրան տեսնել, եթե նույնիսկ ծրագրեր եմ ունենում, միևնույն է նրա համար միշտ էլ ժամանակ գտնում եմ, քանի որ առանց նրա պարզապես չեմ կարող...
