Անժելա Սարաֆյանի նոր՝ քնքուշ կերպարը Arpa կինոփառատոնում
LifestyleԼոս Անջելեսում ընթանում է ամենամյա՝ Arpa կինոփառատոնը, որի կարմիր գորգին արդեն երկրորդ անգամ փայլել է հայազգի Անժելա Սարաֆյանը:

Եթե փառատոնի առաջին օրվա համար Անժելան ընտրել էր երկնագույն եթերային զգեստ՝ համադրելով այն երկնագույն կոշիկների հետ, ապա այս անգամ դերասանուհին նուրբ վարդագույն զգեստ է նախընտրել:

Հարկ է նշել, որ, ինչպես նախորդ, այս զգեստի հեղինակը նույնպես հայ է՝ ոճաբան Ավո Երմագյանը:
