Սեր և խաբեություն. Դավաճանության պատճառները
LifestyleԼինել խաբված, հատկապես սիրելի անձնավորության կողմից, ցավալի է և հուսահատեցնող: Ինչպես կարող եք կռահել դավաճանության մասին, որոնք են այն ազդանշաններն, որոնց պետք է հատուկ ուշադրություն դարձնեք: Orer.am-ն կներկայացնի ձեզ որոշ նշաններ, որոնք կօգնեն ձեզ հասկանալ, թե հավատարիմ է արդյոք ձեր սիրելին.

Եթե նկատում եք, որ զուգընկերոջ համար ձեր հարաբերություններն այլևս թանկ չեն, չեք քննարկում ձեզ հուզող հարցերը, նրա հետաքրքրությունը ձեր նկատմամբ մարել է, ապա անհանգստանալու կարիք կա: Այդպիսի վարքագիծը վկայում է այն մասին, որ ձեր սիրելիի կյանքում կա մեկ ուրիշը:

Ուշադրություն դարձրեք, թե ովքեր են նրա ընկերները: Եթե ձեր զուգընկերոջ շրջապատում ընդունված է այդպիսի վարքագիծը, ապա հավանականությունը մեծ է, որ նա էլ ձեզ հետ այդպես կվարվի:

Եթե հայտնվել եք այսպիսի իրավիճակում, կարիք չկա մեղավորներ փնտրել, պարզապես կան մարդիկ, ովքեր հակված են դավաճանության: