Գիտնականները փորձել են պարզել՝ շաթաբը քանի անգամ է թույլատրելի սեռական հարաբերություն ունենալ
LifestyleԴեռևս 2015թ-ին գիտնականները հետազոտություն են անցկացրել՝ պարզելու, թե քանի անգամ մարդը պետք է սեռական հարաբերություններ ունենա երջանիկ լինելու համար։ Հետազոտությանը մասնակցել էին 30 հազար մարդ։
2015թ-ի հետազոտության արդյունքների համաձայն՝ պարզ է դարձել, որ այն զույգերը, ովքեր առնվազն շաբաթը մեկ անգամ սեռական հարաբերություններ են ունենում ավելի երջանիկ են։ Հետաքրքիր է նաև, որ նրանք ովքեր շաբաթը մեկ անգամից ավելի շատ են սեռական հարաբերություններ ունենում, ավելի երջանիկ չեն լինում։
Սակայն 2016թ-ին կատարած հետազոտության արդյունքում այլ բան է պարզվել՝ նրանք, ովքեր շաբաթական 2-3 անգամ են սեռական հարաբերություններ ունենում, ավելի երջանիկ են լինում։
Այսպիսով՝ գիտնականները նշել են, որ նման հակասող տվյալները կարող են խոսել այն մասին, որ սեռական հարաբերություններում ընդհանուր նորմա ասված գոյություն չունի։