Մալվինայի ծնունդից հետո շատ բան փոխվեց. Գնել Ուլիխանյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի զրուցակիցն է Գնել Ուլիխանյանը: Դերասանը մեզ պատմել է ոչ միայն աշխատանքային կյանքի, այլեւ ընտանիքի մասին:
- Գնել, հեռուստադիտողը սիրում է Ձեզ, հետեւաբար անընդհատ նորությունների է սպասում Ձեզ հետ կապված: Այժմ ի՞նչ զբաղվածություն ունեք, ի՞նչ նորությունների սպասենք:
- Շնորհակալ եմ այդ մեծ սիրո համար, որն իսկապես զգում եմ թե հեռուստադիտողի, թե հանդիսատեսի կողմից, եւ պետք է անկեղծորեն ասեմ, որ դա փոխադարձ է: Ինչ վերավերվում է զբաղվածությանս, այս շրջանում բավականին բազմզբաղ եմ: Ամռանն ավարտեցինք «Սահմանին» բազմասերիանոց ֆիլմի նկարահանումները եւ այն շուտով եթերում կլինի: Դե իսկ հնդկական սերիալի սիրահարներին փոքրիկ գաղտնիք բացեմ եւ ասեմ, որ «Արմենիա TV»-ով հեռարձակվող հնդկական «Թռիչք» սերիալում կրկնօրինակում եմ Վիվանի դերակատարի ձայնը: Այս ամենից զատ, շուտով նոր հեռուստասերիալ պետք է սկսենք նկարահանել, սակայն դրա մասին հիմա խոսել չեմ կարող:
Շարունակությունը՝ այստեղ: