Տարոն Իսպիրյանը՝ «Ազիզյանների» և Արամ mp3-ի տեսահոլովակում պարային շարժումների բարդությունների մասին
LifestyleBlogNews.am-ը գրում է.
Դերասան Տարոն Իսպիրյանին հեռուստադիտողն այս շրջանում տեսնում է Ազիզյաններ սիթքոմում, որտեղ ներգրավել է երկրորդ եթերաշրջանի վերջում: Վիլենի կերպարում է, ով ամեն ինչ անում է Մարիի սիրտը գրավելու համար: Ասում է՝ կյանքում էլ իր սիրուն հասնելու համար շատ բաների է պատրաստ: BlogNews.am-ի հետ զրույցում Տարոնը խոսել է դերասանի մասնագիտությունից, ինչպես նաև Արամ mp3-ի տեսահոլովակում նկարահանվելու բարդությունների մասին:
«Իմ դերասանական կարիերան հենց հումորից էլ սկսվել է, դրա մեջ եմ ինձ դեռ պատկերացնում և հուսով եմ՝ լուրջ դերերի առաջարկներ էլ կստանամ: Ես առհասարակ կյանքում ավելի շատ լուրջ մարդ եմ և ինձ թվում է հնարավոր է հետագայում ավելի լուրջ դերերում ներկայանամ»:

Տարոնն ասում է, որ բավականին հեշտ է լեզու գտնում դերասանների և նկարահանող կազմի հետ. «Ես էլի եմ նշել, որ ստեղծագործական կազմն ավելի շատ ընտանիքի նման է և բավականին պրոֆեսիոնալ կազմ են: Արման Մարությանն էլ իմ ճանաչած ամենալավ ռեժիսորներից է, իսկ իմ հիմնական խաղընկերուհու՝ Մարիի հետ շատ հեշտ է նկարահանվելը»:
Դերասանը հոնորորների հարցում սկզբունքային է, բայց հաշվի է առնում նաև մարդկային հատկանիշները. «Իհարկե կա հոնորարի սահման, բայց աշխատում եմ նաև զիջումների էլ գնալ: Իհարկե աշխատանքն աշխատանքն, բայց բոլորս էլ մարդ ենք և երբեմն գնում ենք զիջումների:
Հումորային կերպարներում ներկայացող դերասաններին բարդ է ծիծաղեցնել հանդիսատեսին, բայց Տարոնը նշում է եթե մարդը ինքնին հումորով է, այդ գործը հեշտացնում է: «Ես միշտ եղել եմ հումորի մեջ, բայց դու պետք է կարողանաս քո խաղով տարբերվել մնացած դերասաններից: Չնայած ինչ խոսք բարդ է»:

Վերջերս հեռուստադիտողը Տարոնին տեսավ նաև Արամ mp3-ի «Սկսում ենք» տեսահոլովակում, որտեղ դերասանը աչքի է ընկնում իր ճկուն պարով և դերասանական վարպետությամբ: Արձագանքները դրական էին և անգամ ասում էին, որ տեսահոլովակը հաջողվել է Տարոնի մասնակցության պատճառով. Եթե չլիներ Արամ mp3-ը չէի լինի այս հրաշալի երգը, իսկ տեսահոլովակը հաջողվել է ռեժիսոր Արամայիս Հայրապետյանի շնորհիվ, ինչպես նաև ստեղծագործական կազմից: Ինձ համար առաջարկվող կերպարը բավականին հետաքրքիր էր, քանի որ ես բնույթով պարող և ուրախ մարդ եմ: Չեմ կարող ասել, որ պարապել եմ հատուկ պարերը, բայց իհարկե բարդություններ կային»,-եզրափակեց դերասանը

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի