ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի հետ համագործակցության կարիքը շուտով չի լինի. Իրաքի վարչապետ
International newsԻրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտնել է, որ ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը որևէ քաղաքական առաքելություն չունեն Իրաքում և նրանց բուն նպատակը ահաբեկչության դեմ պայքարն է, որն էլ շուտով կավարտվի:
Ինչպես գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը, Աբադին իրաքից զինվորականներին կրթելու և հակաահաբեկչական գործողությունների ժամանակ օդային աջակցությունից բացի այլ կոալիցիոն ուժերի առաքելության մասին խոսք գնալ չի կարող:
«Նրանք աջակցում են մեր հակաահաբեկչական պայքարին, դա էլ շուտով ավարտին կմոտենա, քանի որ Իրաքում ահաբեկչությանը գրեթե վերջ ենք տվել», - ասել է Աբադին:
Ավելի վաղ Աբադին հայտարարել էր, որ մինչև այս տարվա վերջ Իրաքի տարածքում ամբողջովին ոչնչացված կլինի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Նշենք, որ ավելի քան 40 հազար խաղաղ բնակիչ է զոհվել ԻՊ ահաբեկչական խմբավորումից Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրման համար տարվող մարտերի ընթացքում: ԻՊ-ի համար կարևոր ռազմավարական դիրք ունեցող Մոսուլն իրաքյան բանակին հաջողվել է ազատագրել այս ամառ: