Yerevan, 01.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ինչպես շահարկել տղամարդուն՝ ըստ կենդանակերպի նշանի

Lifestyle

Տղամարդուն հնարավոր է շահարկել, պարզապես պետք է իմանալ, թե ինչպես։ Իսկ դրա համար պետք է իմանալ նրա կենդանակերպի նշանը։

Հարկ է հիշեցնել, որ «զտարյուն» նշաններ են համարվում 1-18 ծնված մարդիկ, իսկ մնացածի վրա ազդեցություն են ունենում նախորդ կամ հաջորդող նշանը՝ ինչպես անձի բնութագրի, այնպես էլ աստղագուշական կանխատեսումների հարցում։ Եվ դա պետք է հաշվի առնել։

Ինչպես շահարկել Խոյ տղամարդուն

Խոյերը կամակոր են և ազդակային, և չարժի նրանց վրա ճնշում գործադրել։ Ատում են բղավոցն ու խիստ հրամանները։ Այս կենդանակերպի նշանի ներկայացուցիչները ունակ են գործել կնոջը հակառակ, եթե կինը փորձի ստիպել իրենց ինչ-որ բան անել կտրուկ և անզիջելի ձևով։ Խոյերի հետ ավելի լավ է գործել զգույշ և դանդաղ, և վաղ թե ուշ նա կանի այնպես, ինչպես Ձեզ է հարկավոր։ Ճիշտ է, համբերություն է հարկավոր, որպեսզի Ձեր ցանկութունները արմատանան նրա գլխում, որպեսզի նա ամենայն լրջությամբ ընկալի դրանք որպես սեփականը։ Բացի այդ Խոյերին հնարավոր է շահարկել արցունքների օգնությամբ, սակայն ոչ բուռն հիստերիաների, այլև այտերին դանդաղ գլորվոր, լուռ և մեղադրական արցունքահատիկների շնորհիվ։

Ինչպես շահարկել Ցուլ տղամարդուն

Ցուլերը Խոյերից ոչ պակաս համառ են, սակայն այստեղ մեկ այլ մարտավարություն է հարկավոր։ Ցուլերը նախընտրում են հստակ և հիմնավորված խնդրանքներ։ Պետք չէ ակնարկել Ձեր ցանկությունները՝ ասեք հստակ և պարզաբանեք, թե ինչու է Ձեզ համար դա կարևոր։ Բացի այդ, կառուցեք ձեր զրույցն այնպես, որպեսզի Ցուլը հստակ տեսնի նաև իր շահը։ Նա ավելի մեծ եռանդով կկատարի Ձեր ցանկությունը, եթե գիտակցի, որ դա անհրաժեշտ է ոչ միայն Ձեզ, այլ նաև իրեն։ Ցուլին հնարավոր է շահարկել նաև հաճելի նվերների օգնությամբ, հատկապես որևիցե համեղ և հետաքրքիր ուտեստի, որը կմատուցեք գեղեցիկ և հատուկ սպասքով։ Եվ միայն դրանից հետո բարձրաձայնեք Ձեր ցանկությունները։ 

Ինչպես շահարկել Երկվորյակ տղամարդուն

Երկվորյակները հակված են ցուցամոլությանը՝ իրենց համար շատ կարևոր է շրջապատի կարծիքը․ օգտագործեք այդ հնարավորություն Ձեր օգտին։ Ձեր տղամարդը համոզված է, որ նա ավելի լավն է, քան մյուսները և ունի այն, ինչը չունի ոչ ոք։ Բնակարանի վերանորոգումը՝ որպեսզի պարծենալու բան լինի, Ձեզ համար գնված մի գեղեցիկ զարդ՝ որպեսզի բոլորը իմանան, թե որքան շռայլ է Ձեր տղամարդը և այլն․․․ Բացի այդ շահարկելու ընթացքում լավ օգնում է բացահայտ և անկեղծ քծնանքը․ որքան հաճախ Դուք բարձրաձայնեք, որ Ձեր տղամարդը ամենագեղեցիկն է, ամենախելացին, ամենահոգատարն ու ամենահետաքրքիր զրուցակիցը, այնքան մեծ կլինի նրա ցանկությունը Ձեզ համար ինչ-որ բան անելու։ Չարժե զզվեցնել նրան, երբ վատ տրամադրություն ունի։ Սա բոլորովին անիմաստ է, քանի որ Դուք միևնույն է ոչինչ չեք ստանա և նրա բոլոր անախորժությունների մեղավորը կլինեք։

Ինչպես շահարկել Խեցգետին տղամարդուն

Խեցգետինները բավականին հարմարվող են և միշտ ուշադիր են կնոջ ցանկություններին։ Սակայն եթե Ձեր տղամարդը սկսի կամակորություն անել, ապա ազդել հնարավոր է միայն ազգականների օգնությամբ, հատկապես նրա մայրիկի։ Խեցգետինները այնքան են սիրում իրենց մայրերին, որ պատրաստ են ամեն բանի, որպեսզի նա չտխրի։ Ճիշտ է, սկզբի համար պետք է ընկերանալ այդ կնոջ հետ և ստանալ նրա աջակցությունը։ Բացի այդ Խեցգետինները հեշտությամբ են շահարկվում, երբ Դուք սկսում եք ճնշել իրենց պարտքի զգացողության և պատասխանավության ճանապարհով։ Նաև կարող եք ազդել նրանց վրա՝ խզճահարության և կարեկցանքի զգացում առաջացնելով։ Խեցգետինները շատ զգայուն են և չեն մերժի Ձեզ, եթե տեսնեն, որ իրենց անհնազանդությունը Ձեզ ցավ է պատճառում։

Ինչպես շահարկել Առյուծ տղամարդուն

Առյուծներին շահարկելը  բարդ է, սակայն հնարավոր։ Առյուծն անում է այն, ինչ ցանկանում է։ Հետեւաբար, գործեք այնպես, որ նա կարծի՝ Ձեր ցանկությունը իր սեփականն է։ Բացի այդ, Առյուծին ճնշելու հնարավորություն ունենալու համար փոխշահավետ առաջարկներ փնտրեք։ Չարժե կտրուկ շեշտել, որ նա պարտավոր է անել դա․ պարգևեք իրեն ընտրության ազատությունը։ Այս ամենից բացի, գովեք և խրախուսեք Առյուծին։ Քննադատելով, վիճելով կամ պատժելով նրան՝ Դուք հակառակ արդյունք կստանաք։ Առյուծները ատում են ճնշումն ու վեճերը. իսկույն կատաղում են։ Ուստի, գործեք բացառապես հանգիստ և զգույշ։ 

Ինչպես շահարկել Կույս տղամարդուն

Կույս տղամարդուն թույլ տալով անել այն, ինչ նա է ցանկանում՝ նա թուլանում է, դառնում անպատկառ։ Նրան անհրաժեշտ է անընդհատ ստիպել։ Եթե չի ցանկանում խանութ գնալ, սկսեք սնվել տանից դուրս․ որոշ ժամանակ քաղցած մնալուց հետո հենց ինքը կվազի խանութ։ Չի ցանկանում զբաղվել երեխաների հետ՝ սպառնացեք գտնել մեկ այլ հայր նրանց համար։ Իսկ սեքսից հրաժարվելը բացարձակ չարժի՝ Կույսերը բավականին արագ Ձեզ փոխարինող կգտնեն։ Սակայն խրախուսել որևիցե սեքսուալ հետաքրքիր հրճվանքներով՝ բավականին գործող մեթոդ է։ Նաև հնարավոր է ազդել Կույս տղամարդու վրա իր ընկերների օգնությամբ։ Ընկերությունը նրա համար սրբություն է, և այն ինչը նա չի անի իր կնոջ համար, հաճույքով կկատարի մոտ ընկերոջ խնդրանքով։

Ինչպես շահարկել Կշեռք տղամարդուն

Կշեռքներն այնքան նուրբ կարող են ազդել շրջապատի հոգեբանության վրա, որ հենց նրանք են ճնշում և շահարկում իրենց կանանց։ Սակայն այստեղ էլ հնարավոր է ելք գտնել։ Նախ ամրացրեք Ձեր խնդրանքները ծանրակշիր բացատրություններով, թե ինչու Դուք ինքներդ չեք կարող դա անել։ Կշեռքները ի ծնե ալարկոտ են, և դրդել իրենց ինչ-որ բանի կարող է միայն կենսական նշանակություն ունեցող խնդրանքը։ Երկրորդը՝ Կշեռքների հետ չարժե վիճել. միշտ գիտեն, թե որն է ավելի լավ։ Այնպես որ իսկույն կմերժեն, եթե հասկանան, որ Դուք անիմաստ խնդրանքով եք դիմում։ Եվ երրորդը՝ Կշեռները չեն սիրում բղավոցներն ու հիստերիաները (չնայած, երբեմն իրենք էլ չէին հրաժարվի բղավելուց)։ Այնպես որ, գործեք բացառապես քնքշությամբ, հոգատարությամբ և հաճելի խրախուսանքների օգնությամբ։

Ինչպես շահարկել Կարիճ տղամարդուն

Փորձելով Ազդել Կարիճ տղամարդու վրա, կարող եք կատված ստանալ։ Նա պարզապես կանտեսի ցանկացած խնդրանք, որը չի էլ պատրաստվում կատարել։ Եվ քանի որ հենց այս նշանի ներկայացուցիչները լավագույն շահարկողներն են, ապա Դուք էլ չեք հասկանա, թե ինչպես ինքներդ կատարեցիք իրենց ցանկությունները, այն էլ հաճույքով։ Այնպես որ, անիմաստ ժամանակ մի վատնեք՝ ճնշել Կարիճներին անհնար է։ Պարզապես սովորեք համատեղել Ձեր ցանկությունները իրենց հետաքրքրությունների հետ։ Սակայն գոյություն ունի մեկ ելք՝ եթե ձեր Կարիճը իրեն գլխավոր զգա և միևնույն ժամանակ համոզված լինի, որ Դուք իր ենթակայության տակ եք, ապա նա կթուլանա և, հնարավոր է, Ձեր կողմից որոշ ճնշում և ազդեցություն թույլ կտա։ Սակայն օգտվել այդ հնարավորությունից կարելի է միայն չափաբաժիններով, որպեսզի նա չհասկանա, որ Դուք հմտորեն շահարկում եք իրեն։ Նաև հաճախ բարձրաձայնեք ձեր երազանքները (երազանքները, և ոչ թե ցանկությունները)։ Երբեմն Կարիճները կատարում են ուրիշների նվիրական երազանքները։

Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunity