Ինչպե՞ս է փոխվել Իվետա Մուկուչյանի և Արամ MP3-ի հանրային կյանքը՝ դուետի բաժանումից հետո
LifestyleԻնչպես տեղեկացրել էինք ամենասիրված աստղային դուետներից մեկը անձնական հողի վրա ունեցած ընդհարումից հետո բաժանվել է։ Չնայած մինչ օրս երկու կողմից ոչ մեկը չի հաստատել այդ իրականության մասին, բայց նրանց հանրային կյանքի փոփոխություները ավելի քան խոսուն են։

Boomnews.am—ը ձեզ է ներկայացնում, թե ինչպես է փոխվել նրան հանրային կյանքը։
Եթե առաջ և Արամի, և Իվետայի ինստագրամյան էջերում կարող էիր տեսնել դուետի լուսանկարներ, ապա այժմ ոչ մի լուսանկար չի հրապարակվում։ Հանուն արդարության պետք է նշենք, որ հին լուսանկարները չեն ջնջել։

Վերջ է դրվել նրանց համատեղ տեսահոլովակների նկարահանմանը և վերոնշյալ ընդհարումից հետո դուտեով հանդես չեն եկել։ Ավելին՝ նրանք այդ ընդհարումից հետո իրարից առանձին մեկական պրեմիերա են արել, որի մասին կողմերից ոչ մեկը չի բարձրաձայնել։

Չկա մի միջոառում ու համերգ, որտեղ նրանք հանդես գան ոչ միայն դուետով, այլ նաև առանձին առանձին։
Վերջ է դրվել նախագծին, համաձայն որի սցենարի, նրանք պետք է միասին հին երգերը «նոր շնչով» ներկայացնեն։ Նրանց նույնիսկ չես տեսնի նույն աստղային միջոցառմանը։
Հետևելով Արամի և Իվետայի հանրային կյանքին, այնպիսի տպավորություն է, որ Արամի աստղային կյանքում երբեք Իվետան չի եղել, և՝ հակառակը։