Yerevan, 01.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Դժգոհ չէի լինի, եթե հիմա Range Rover Vogue-ի բանալիներ էլ նվեր ստանայի». Հրաչ Մուրադյանը՝ տարեդարձի անակնակլների ու երջանկության իր ընկալման մասին

Lifestyle

BlogNews.am-ը գրում է.

Հաղորդավար, պրոդյուսեր Հրաչ Մուրադյանն այսօր նշում է ծննդյան 34-ամյակը: Հրաչը որոշել էր այս տարեդարձը նշել այնպես, ինչպես երբեք, ու անել այն ամենն, ինչ երբեք չէր արել: Բայց արի ու տես, որ միշտ չէ, երբ  ամեն ինչ մեր ուզածով է ստացվում: Հրաչին նույնիսկ  տարեդարձի օրը չի հաջողվել խուսափել աշխատանքից: Հոբելյարին BlogNews.am-ը հանդիպել է իր աշխատասենյակում ու զրուցել օրվա անակնկալների, անձնականի ու երջանկության չափանիշների մասին:

Պարզվում է՝  այսօր Հրաչը պետք է ԱՄՆ ուղևորվող ինքնաթիռում լիներ, բայց վերջին րոպեին փոխել է միտքն ու որոշել օրը հարազատների հետ նշել. «Վերջին տարիներին հարազատներիս, մտերիմներիս հետ չեմ եղել, աշխատանքի բերումով ժամանակի մեծ մասը Նահանգներում եմ անցկացնում, որը, ասես, իմ երկրորդ տունն է դարձել: Այս անգամ լսեցի ինքս ինձ ու որոշեցի անել այն ամենն, ինչ ուզում եմ, ապրել առանց օրակարգի, որն իրականում այդքան էլ չստացվեց, քանի որ, ինչպես տեսնում եք, աշխատասենյակում եմ ու զբաղված գործնական հարցերով»:

Հաղորդավարը, կեսգիշերին մոտ տուն մտնելով, անակնկալի է եկել. նրան գեղեցիկ կերպով առաջինը շնորհավորել են մտերիմները. «Զարմուհիս, ընտանիքիս անդամները, մտերիմ ընկերներս հավաքվել էին մեր տանը: Ինձ համար դա իրոք անակնկալ էր: Ընտանեկան շատ ջերմ մթնոլորտում է անցել ամեն ինչ»:

Հետաքրքրվեցինք՝ արդյոք երեկոյան տորթի մոմերը փչելիս հասցրել է երազանք պահել։ Հրաչն իրեն բնորոշ անկեղծությամբ պատասխանեց. «Երազանք չեմ պահել, հավատացեք, որովհետև միշտ ու ամեն տարի երազանք եմ պահում, բայց այս տարի՝ չէ: Նոր հասկացա, որ միտումնավոր երազանք չեմ պահել, որովհետև ոչ թե չունեմ երազանք, այլ, վստահ, ունեմ նպատակներ ու այս տարի դրանք չկապեցի տորթի մոմերի հետ»:

13775473_1031683096879286_756919423765362180_n

Իսկ ահա առավոտյան Հրաչին լավ տրամադրություն է պարգևել գործընկերների անակնկալը. ««Կիսաբաց լուսամուտների» թիմը վիդեոշնորհավորանք էր ուղարկել ինձ, որից անչափ ուրախացա ու հուզվեցի: Շնորհավորանքներն անձնավորված էին, ամեն մեկն ինչ-որ ընդհանուր գիծ էր մեջբերում մեր շփումից:  Առհասարակ, թե՛ մտածելակերպի, թե՛ աշխատանքի կազմակերպման առումով մենք կարծես հեռուստաընկերությունում փոքրիկ ինքնավար հանրապետություն լինենք: Ստացվել է այնպես, որ ժամանակի գերակշռող մասն իրար հետ ենք անցկացնում, ու եթե չլիներ գործից զատ իրար ուրախ պահեր պարգևելը կամ կատակելը, հաստատ չէր լինի այն ջերմությունը կամ այն, ինչը որ տեսանյութում կար: Շնորհակալ եմ բոլորին»:

Պրոդյուսեր-հաղորդավարն այս տարի որոշել է մեծ խնջույք չկազմակերպել. «Երեկոյան հավաքվելու ենք ընկերական շրջապատով, ու վերջապես տեսնելու ենք իրար։ Առիթն իմ ծնունդն է լինելու, բայց որևէ մեկին չեմ խնդրել, որ կենտրոնանա դրա վրա: Այսօր ում որ զանգել եմ՝ ասելու՝ երեկոյան եկեք հանդիպենք, բոլորը զարմանում էին՝ իրոք դա ես եմ ասում: Ցավոք, ծանրաբեռնված աշխատանքային առօրյայի մեջ միշտ չէ, որ կարողանում ենք ժամանակ գտնել ընկերների համար: Մարդիկ կան, նույնիսկ ամիսներով չեմ տեսել, շփվել ենք միայն հեռախոսով»:

Հրաչին տարիքն այնքան էլ չի վախեցնում, ասում է՝ իրեն զգում է, ինչպես 27 տարեկանում. «Ես հոգով 27 եմ, իմ պահվածքով 27 եմ, հույս ունեմ՝ տեսքով էլ 27 եմ (ժպտում է). համենայն դեպս, այդպես են ասում։ 21 տարեկանում էլ էին ինձ ասում՝ 27  տարեկան ես, հիմա էլ են ասում՝ 27 տարեկան ես: Կյանքի ռիթմն այնպիսին է, որ հաստատ  ժամանակ չունես նկատելու, թե դու քանի տարեկան ես կամ ինչ տարիքի ես երևում: Ես շատ հանգիստ ու  ներդաշնակ եմ իմ տարիքի հետ։ Բացարձակ լավ ու վատ չեմ զգում դրանից: Ընդունում եմ այնպես, ինչպես կա, որովհետև 34-ը հաճելի 34 է, համենայն դեպս, այն գիտակից տարիները, որ ես ապրել եմ ինքնուրույն»:

21558789_1409612705752988_8176044673211477451_n

Հոբելյարը նվերների արժեքը բացարձակ գնով չի պայմանավորում։ Նրան կարելի է ուրախացնել նույնիսկ ամենաչնչին ուշադրությամբ. ««Կիսաբացի» առավոտյան տեսանյութն, օրինակ, ասվածի լավագույն ապացույցն է: Դա մեծ ֆինանսների հետ կապված չէր, բայց շատ մեծ վերաբերմունքի ու սիրո նշան էր: Ինչպես կարող ես ֆինանսն այդտեղ որպես չափման միավոր դնել: 34-ում հաստատ ուշադրություն չես դարձնում՝ Alexander McQueen-ի վերջին հավաքածուից ես նվեր ստանում, թե… Չնայած դա նույնպես հաճելի է: Դժգոհ չէի լինի, եթե հիմա Range Rover Vogue-ի բանալիներ էլ նվեր ստանայի ծնունդիս: Չէի ասի՝ վա՜յ, չէ: Սակայն եթե լիներ Range Rover, ու չլինեին սեր ու ջերմություն, ինչքանո՞վ ինձ պետք կգար այդպիսի շքեղությունը»:

Հրաչը երջանկության իր ընկալումներն ունի, ու հարցին՝ ի՞նչն է հիմա պակասում իրեն լիարժեք զգալու համար, հաղորդավարն ասաց. «Երբ կգտնվի ինչ-որ մեկը, ում լիարժեք այս կյանքում երջանիկ լինելու համար ինչ-որ մի բան չի պակասի, ինքն ամենադժբախտ մարդը կլինի իմ կարծիքով: Ամենակարևոր բանը, որ հասկացել եմ 34 տարիների ընթացքում, այն է, որ երջանկությունն իրական է, եթե դու չես գտնում գնահատման սանդղակ այն չափելու համար: Ես այս շրջանում ամեն ինչի մեջ շատ երջանիկ եմ՝ և՛ անձնականի, և՛ գործնականի: Փակագծերն ավելի բացել չեմ ուզում, քանի որ անձնականը երկու կողմ ունի՝ իմ և դիմացինի։ Գուցե ես, հանարային մարդ լինելով, պարտավորված եմ իմ անձնականը որոշակիորեն չակերտներից դուրս պահելու, բայց դիմացինս պարտավոր չէ, և ես հարգում եմ նրա այդ իրավունքը»: 

23471920_1452806341433624_8698647571829833774_n

Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunity