Yerevan, 01.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Միքայել Արամյանը՝ Աննա Սեդոկովայի հետ սիրավեպի լուրերի եւ հայկական սերիալներում նկարահանվելու մասին

Lifestyle

NEWS.am STYLE-ը գրում է.

2013 թ-ին նա նկարահանվեց ռուսական հայտնի «Лестница в Небеса» հեռուստասերիալում՝ գրավելով ոչ միայն ռուս, այլեւ հայ հանդիսատեսի սրտերը: 25-ամյա հայ դերասանն այսօր ռուսական շոու-բիզնեսի ամենասեքսուալ տղամարդկանցից է համարվում: Նրա մասնակցությամբ վերջին ամենաքննարկված նախագիծը Աննա Սեդոկովայի «Не Твоя Вина» տեսահոլովակն է, որից հետո դերասանին սկսեցին սիրավեպ վերագրել «Վիա Գրա» խմբի նախկին երգչուհու հետ: NEWS.am STYLE-ը Միքայել Արամյանին հանդիպեց Red Carpet ամսագրի շնորհանդեսին: Դերասանն իրեն հատուկ անմիջականությամբ խոսեց իր անվան շուրջ հյուսված բամբասանքների, Հայաստան կատարած այցի եւ իր մասնակցությամբ նոր նախագծերի մասին:

«Ամեն տարի երկու-երեք անգամ գալիս եմ Հայաստան, այստեղ հայրս է ապրում, այնպես որ՝ հաճախ եմ գնում-գալիս: Առաջին հերթին հայաստանյան այցս կապված է Red Carpet ամսագրի շնորհանդեսի հետ, որի շապիկին ես եմ: Բայց քանի որ տարվա ընթացքում երեք այցելությունը ինձ համար բավարար չէ, փորձում եմ ժամանակ հատկացնել նաեւ մյուս գործերիս»,-ասում է դերասանը, որը հարցազրույցներից մեկում նշել էր, որ Երեւանում ամենասիրված վայրերց մեկը «Կասկադն» է, որովհետեւ դրա հետ կապված շատ հուշեր ունի: NEWS.am STYLE-ն էլ փորձեց պարզել՝ ի՞նչ հուշեր են դրանք.

«Այո, իսկապես, շատ հուշեր կան կապված «Կասկադի» հետ, սակայն դրանցից ոչ բոլորի մասին կարող եմ բարձրաձայնել (ծիծաղում է): Դե, դրանք բոլորն էլ լավ հուշեր են իրականում, դրա համար էլ դրանք բարձր եմ գնահատում, պարզապես այն ինձ համար ուրիշ նշանակություն ունի»:

Իր նախորդ այցելության ժամանակ դերասանը զբաղված էր ռեժիսոր Մաքսիմ Հայրապետովի «Армен и Я» ֆիլմի նկարահանումներով, որտեղ մարմնավորում է գլխավոր հերոսին: Նրանից հետաքրքրվեցինք՝ երբ է ֆիլմը լինելու մեծ էկրաններին.

«Հուսով եմ՝ «Армен и Я» ֆիլմի պրեմիերան կկայանա ձմռանը: Ես պրոդյուսերը չեմ, հստակ տեղեկություն չեմ կարող տրամադրել, բայց ուզում եմ հավատալ, որ շուտով այն կլինի էկրաններին»,-նշեց Միքայելը, որը վերջերս Միլանում նկարահանվել է ռուս հայտնի երգիչ Դմիտրի Մալիկովի նոր տեսահոլովակում: Մինչ այն հասանելի կլինի երաժշտասերներին, դերասանի հետ խոսեցինք նաեւ Աննա Սեդոկովայի «Не Твоя Вина» տեսահոլովակի եւ դրա շուրջ ստեղծված քննարկումների մասին.

«Դե, ես այնքան էլ սկանդալային չեմ համարում այդ տեսահոլովակը: Պարզապես մարդիկ սիրում են սիրավեպեր վերագրել դերասաններին: Հերիք է՝ մեկի հետ դուրս գաս մի տեղ, եւ անմիջապես քեզ նոր սիրավեպ կվերագրեն: Իհարկե, մեր սիրավեպի մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը:

Ես շատ եմ սիրում ու հարգում Աննային, նա արժանի է լավագույնին, քանի որ շատ աշխատասեր երգչուհի է, հրաշալի ու տաղանդավոր արտիստ, բայց այն խոսակցությունները, թե մեր հարաբերություններն ընկերականից այլ փուլ են անցել, սուտ են»,-նշեց Միքայելը՝ անդրադառնալով նաեւ Սարիկ Անդրեասյանի «Любовь в городе Ангелов» ֆիլմին եւ այնտեղի իր խաղընկերուհուն՝ Նատալիա Ռուդովային.

««Любовь в городе Ангелов» ֆիլմի նկարահանումներն իմ կյանքում ամենահիշարժաններից են եղել: Դեռ երբեք այդքան մեծ հաճույք չէի ստացել նկարահանումներից, որքան այդ ժամանակ: Խաղընկերուհիս Նատալիա Ռուդովան է, որի հետ էլ բազմիցս սիրավեպ են վերագրել: Նույնիսկ, ասում էին՝ ինչ վատ ընկերուհիներ են Սեդոկովան ու Ռուդովան, միմյանցից փախցնում են (ծիծաղում է): Այդ ամենը սուտ է: Մենք ուղղակի կոլեգաներ ենք, որոնք միմյանց հանդեպ փոխադարձ հարգանք են տածում»:

«Лестница в Небеса» հեռուստասերիալի աստղից հետաքրքրվեցինք՝ արդյոք երբեւէ կհամաձայնվի՞ նկարահանվել նաեւ հայկական սերիալներում.

«Կախված է, թե ինչ հեռուստասերիալ եւ նկարահանման ինչ պայմաններ կլինեն: Ես այդքան չեմ խոսում ֆինանսական կողմի մասին: Իմ վերջին հարցազրույցներից մեկում նշել էի, որ բավականին սուր եմ վերաբերվում այդ հարցերին: Ես, ուղղակի, չեմ ցանկանում ինչ-որ բանի մասին վատ արտահայտվել, պարզապես ուզում եմ ավելի լավը տեսնել: Եթե առաջարկը հետաքրքիր լինի, եթե տեսնեմ, որ ընկերությունը միայն կոմերցիոն հետաքրքրվածություն չի ցուցաբերում նախագծի հանդեպ, այլ կա նաեւ ստեղծագործական խանդավառություն, եթե ամեն ինչ որակով ու հետաքրքիր լինի, իհարկե, մեծ սիրով կհամաձայնվեմ նկարահանվել: Էլի եմ կրկնում, որ միայն գումարը նշանակություն չի ունենա: Բայց դեռեւս այդպիսի առաջարկների չեմ հանդիպել: Առհասարակ, Հայաստանում շատ տաղանդավոր մարդիկ կան, նկատի չունեմ միայն դերասաններին, խոսքս նաեւ նկարիչների, ռեժիսորների, պրոդյուսերների… լրագրողների մասին է (ծիծաղում է): Մեր երկիրը լի է տաղանդներով»,-եզրափակեց դերասանը:

Սյունե Առաքելյան

Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunity