Սնանկացած ընկերությունների թիվը Ռուսաստանում մոտեցել է ռեկորդային ցուցանիշի
International newsՌուսաստանում սնանկացած ընկերությունների թիվը 3 տոկոսով աճել է 2017-ի երրորդ եռամսյակում՝ երկրորդ եռամսյակի համեմատ:
DW.com-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Մակրոտնտեսական վերլուծության կենտրոնի զեկույցում: Սնանկացման մասին հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում հայտարարել է 32227 ընկերություն:
Այս ցուցանիշը 12.4 տոկոսով ավելին է 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Սնանկության գրանցված մակարդակը միայն 2.1 տոկոսով է ցածր ռեկորդային ցուցանիշից, որը գրանցվել է 2009-ին:
Սնանկացման խնդրի առաջ ամենից հաճախ հայտնվում են շինարարական ոլորտի ներկայացուցիչները: Զգալի տոկոս են կազմում նաև առևտրի, մեքենաշինական և սննդարդյունաբերության ոլորտի ընկերությունները: