Արման Ղարիբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.Այս մասին ԱԺ-ում տեղի ունեցած բյուջետային քննարկումների ժամանակ ասել է քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: «Մենք գտնում ենք բացարձակ ոչ նպատակահարմար, եթե չասեմ՝ աննպատակահարմար, շարունակել աղետի գոտում ընդհանրապես որևէ շինարարություն աղետից տուժած բնակիչներին բնակարաններ հատկացնելու մասով: Շատ-շատ ենք կառուցել, հիմա կան ազատ բնակարաններ, և իմաստ չկա նորից կառուցելու: Ուստի մենք փոխեցինք որոշումը և դարձրինք բնակարանների գնման վկայագրում: Այս տարի մոտ մեկուկես միլիարդ տրամադրվեց 215 ընտանիքների խնդիրը լուծելու համար: Գյումրին կավարտենք, 2015-ի երկրորդ կեսի մնացած 250 ընտանիքների խնդիրը կլուծենք. այն կազմելու է 1,8 միլիարդ դրամի չափով», ասել է նախարարը: