Kim’s Baby #3 Baby Shower
Քիմ Քարդաշյանն ապագա երեխայի համար baby shower է կազմակերպել. լուսանկարներ, տեսանյութ
LifestyleՈչ այնքան վաղ անցյալում հայտնի դարձավ, որ ռեալիթի աստղ Քիմ Քարդաշյանի ու ամուսնու՝ Քանյե Ուեսթի ընտանիքում համալրում է սպասվում: Զույգը սպասում է երրորդ երեխայի ծննդյանը փոխնակ մորից:
Նոյեմբերի 11-ին ապագա երեխայի պատվին Քիմ Քարդաշյանը երեկույթ էր կազմակերպել՝ baby shower, որի ժամանակ հյուրերը նվերներ են բերում ապագա երեխայի համար: Չնայած, որ երեխային իր կրծքի տակ մեծացնում է փոխնակ մայրը, Քիմին չէր խանգարել շնորհավորանքներ ընդունել երեխայի ծննդյան կապակցությամբ:
Քիմը ինստագրամում տարածել է տեսանյութ ու նկարներ, որոնցում բացահայտել էր երեկույթի դիզայն ու հյուրերին: