Նարեկ Մակարյանն «աբիժնիկներին» խորհուրդ է տալիս ապրել սեփական կյանքով
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երգիչ Նարեկ Մակարյանն արդեն տեւական ժամանակ է, ինչ ԱՄՆ-ում է: Life.panorama.am-ին Նարեկը խուսափեց ժամկետներ նշել, թե երբ կվերադառնա Հայաստան, բայց նաեւ խոսեց այնտեղ մնալու պատճառների մասին:
«ԱՄՆ-ն շատ հետաքրքիր վայր է, որտեղ իրադարձությունները շատ արագ են զարգանում ու քեզ էլ մեծ փոփոխությունների են ենթարկում: Հենց այդ ամենից ելնելով էլ` որոշել եմ այստեղ ավելի երկար մնալ, քան նախատեսել էի, քանի որ աշխատանքային մի շարք ծրագրեր ունեմ»,- նշեց երգիչն ու շարունակեց.
«Բացի աշխատանքային ծրագրերից, մտածում եմ, որ գուցե ավելի ճիշտ կլինի, եթե այստեղ նաեւ սովորեմ: Երբ հետաքրքրվեցի եւ տեղեկացա, թե ինչ համալսարաններ են այստեղ գործում, ցանկությունս մեծացավ տեղի լավագույն համալսարաններից մեկում ուսում առնել: Այնպես որ, վերադարձիս համար ժամկետներ նշել չեմ կարող»:
Շատերը Հայաստանում կհիշեն Նարեկ Մակարյանի հետ պատահած դեպքերը` մեքենայի եւ մոտոցիկլի կողոպուտը, որոնցից հետո երգիչը նշում էր, թե ինչ-որ մեկը ցանկություն ունի վնասել իրեն: Հարցին, արդյոք այդ դեպքերն են ազդել, որ Նարեկը մեկնեց երկրից եւ այժմ էլ դեռ չի պատրաստվում վերադառնալ, պատասխանեց.
Շարունակությունը՝ այստեղ: