Այս միջոցը հրաշալի կերպով մաքրում է ցանկացած կեղտոտ մակերես. Հեշտ և արագ
LifestyleՄիջոց սալիկների մաքրության համար
Այս կենցաղային մաքրող միջոցը վերացնում է ամենաբարդ կեղտերը և մաքրում սալիկները շատ արագ և առանց դժվարությունների: Պատրաստելու համար այս միջոցը ձեզ հարկավոր կլինի ընդամենը 4 բաղադրիչներ, որոնք կգտնվեն յուրաքանչյուրի խոհանոցում:

Հարկավոր է
- 5 լիտր ջուր
- 1/2 բաժակ կերակրի սոդա
- 1/3 բաժակ կիտրոնի հյութ
- 1/4 բաժակ սպիտակ քացախ
- Ձեռնոց
Պատրաստման եղանակը
Ջրի մեջ լցրեք սոդան և լավ խառնեք: Այնուհետև ավելացրեք կիտրոնի հյութը, խառնեք, ավելացրեք քացախը: Վերջ, ձեր մաքրող միջոցը պատրաստ է օգտագործման համար:
Օգտագործումը
Լցրեք այս միջոցը սպունգի վրա և մաքրեք կեղտոտ հատվածները, կամ եթե տարածքը մեծ է, ապա կարող եք պարզապես հեղուկը լցնել այդ հատվածի վրա, սպասել մի փոքր, որ քայքայի կեղտը, այնուհետև մաքրել կոշտ խոզանակով:
Մակերեսը ջրով լվացեք և վայելեք մաքրությունը: Կիտրոնահյութի շնորհիվ սալիկներն ուղղակի կփայլեն:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Hayinfo.net-ը