Հայաստան կայցելի Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարարը
PoliticsՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով նոյեմբերի 16-18-ը Հայաստան պաշտոնական այց կկատարի Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարար Ալոիզիո Նունես Ֆերեիրան։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարար Ալոիզիո Նունես Ֆերեիրային կընդունի Հանրապետության Նախագահը։
Նոյեմբերի 17-ին նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Ալոիզիո Նունես Ֆերեիրաի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։