Ինչպես ազատվել թութքից ժողովրդական այս միջոցի օգնությամբ
LifestyleԹութքը մարդուն չափազանց անհանգստացնող և նյարդայնացնող հիվանդություն է, քանի որ զարգանում է ամենաանհարմար տեղում:

Այս խնդիրը կարող է կապված լինել բազմաթիվ գործոնների հետ, որոնք ազդում են այս խնդրի վրա, ամենատարածվածներից են `փորկապությունը, ժառանգականությունը, հղիությունը, դիարխիան, ծերությունն, կծու կերակուրը, չափից դուրս լուծողականների օգտագործումը և հիպերտոնիան:
Որպեսզի ազատվեք այդ խնդրից հեշտ ճանապարհով, հարկավոր է հետևել այս բաղադրատոմսին(բոլոր բաղադրիչները վաճառվում են դեղատանը):

Բաղադրիչներ
- 250 մլ ցորենի ածիկի յուղ
- 10 գր. երիցուկի փոշի
- 2 վարդի թերթիկներ
- 20 գր. մեղր
- 20գր. լանոլին
Պատրաստումը
Բոլոր բաղադրիչները, բացի մեղրից և լանոլինից, լցրեք կաթսայի մեջ դրեք կրակին, թող եռա 20 րոպե: Այնուհետև վերցրեք կրակից և թողեք, որ սառչի: Երբ խառնուրդը սառչի քամեք այն թանզիֆով, ավելացրեք մեղրը և լանոլինը և խառնեք այնքան մինչև կպնդանա:
Օգտագործումը
Երբ արդեն պնդացած լինի, օգտագործեք այդ խառնուրդը տարածելով ցավացող հատվածում և մի քանի րոպեից դուք արդեն կզգաք ցավի մեղմացում: Օգտագործեք այս միջոցը ամեն օր, որպեսզի լիովին ազատվեք այդ խնդրից:
Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում նախապես դիմեք բժշկի, որևէ միջոց կիրառելիս խորհրդակցեք մասնագետի հետ և մի՛ զբաղվեք ինքնաբուժությամբ:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Hayinfo.net-ը