Yerevan, 01.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Դիետա կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար․ նիհարում ենք ըստ աստղագուշակի

Lifestyle

Խոյ

Աստղային գառնուկները անընդհատ ինչ-որ բան են ծամում՝ ավելացնելով մարմնի ճարպերը։ Իրենց համար օգտակար կլինի օրեկան 5-6 անգամ (3 հիմնական և 2-3 թեթև) սնվելը։
Հետևեք սննդակարգին։ Լոլիկով և պանրով սենդվիչներ, լցոնած բուլղարական պղպեղ, սմբուկ, ցուկկինի, կաղամբ գազարով և սոխով, կաթնաշոռ։ Առանց մսի Խոյերը չեն կարող, սակայն այն պետք է ճարպոտ չլինի՝ հավի, հնդկահավի, ճագարի միս։ Խոզի մսի մասին կարող եք մոռանալ, իսկ գառի մսի մասին՝ առավելևս։

Ցուլ

Այս նշանի ներկայացուցիչները, որպես կանոն, հեշտությամբ են պահպանում իրենց կազմվածքը։ Սովորաբար մսի նկատմամբ անտարբեր են և սիրում են կաթնային ու բուսական սնունդ, սակայն հատուկ ձևով պատրաստված. չէ՞ որ Ցուլերի մեծամասնությունը համադամասեր են։ Ֆասթֆուդն իրենց վիրավորում է, իսկ ֆրանսիական խոհանոցնը իր հայտնի ռատատուով և սոխով ապուրով «շոյում է» նրանց նուրբ ստամոքսը։

Հրաժարվեք մեծ չափաբաժիններից և սովորեք տարբերակել իրական սովը սիրած սննունդն ըմբոշխնելու ցանկությունից։
 
Երկվորյակներ

Իրենց երկակիությունն արտահայտվում է նաև սննդի ընտրության ժամանակ.  այսօր նրանք սուշի են սիրում, վաղն արդեն «կեսար» աղցան, իսկ երկու օրից՝ պաելյա։ Սնվում են քիչ, սակայն հաճախ, ի դեպ՝ թեթև, բայց ընկերակցելիս կարող են կրկնակի ուտել և գիրանալ։ Զսպեք Ձեզ։
Ուշադրություն դարձրեք միջերկրածովյան խոհանոցին։ Այդ խոհանցի հիմքը թարմ բանջարեղենն է, միրգը, կաթնամթերքը, ձիթայուղը, ցածր յուղայնությամբ ձուկն ու միսը։ 

Խեցգետին

Խեցգետինը սիրում է համեղ սնվել, սակայն ոչ խեցգետին, ծովախեցգետին կամ  խեցեմորթ։ Իսկ ցածր յուղայնությամբ ձուկը, թարմ և չորացված միրգը, եփած և շոգեխաշած բանջարեղենը, ոչ յուղալի միսը հենց նրանց համար է։ 
Հեռու մնացեք բարձր կալորիականությամբ սննդից, հատկապես եթե հոգեպես անկայուն եք։ Ցավոք, հաճախ Խեցգետիններն իրենց խնդիրներն ու ապրումները փորձում են համեղ ուտեստների միջոցով փոխհատուցել, իսկ հետո ստիպված են բեռնաթափման օրեր կազմակերպել։ Փորձեք 1 կգ․ բանջարեղենը և 300 գր․ եփած հավի կրծքամիսը 5-6 հավասար մասերի բաժանել և ուտել ողջ օրվա ընթացքում։ Հեղուկն առանց սահմանափակման՝ թեյ, մասուրի թուրմ, հանքային ջուր՝ առանց գազի։ 

Առյուծ

Չնայած Առյուծները խեթանում են մսի համար, սակայն այն չի կարելի հաճախ և մեծ քանակությամբ օգտագործել։ Անհրաժեշտ է նաև սահմանափակել ծովամթերքն ու հավկիթը, իսկ միրգ-բանջարեղենը, ընկույզն ու արևածաղիկի սերմերը միայն ողջունելի կլինեն։ Բացի այդ, Առյուծները հակված են գիրանալու։ Այդ իսկ պատճառով էլ ցանկալի է սկսել բանջարեղենային ապուրից կամ բուսական թեյից՝ հեղուկն արագ կլցնի ստամոքսը, և Դուք ավելի քիչ կուտեք։
Ընթրել հարկավոր է քնելուց 4 ժամ առաջ և որքան հնարավոր է թեթև, իսկ երեկոյան ախորժակը մեղմելու համար (դա սովորաբար լինում է 21։00-ին) կարելի մեկ բաժակ մածուն խմել։

Կույս

Իրենց ճշտապահության շնորհիվ Կույսերը լուրջ են մոտենում սննդակարգին։ Նախընտրում են ցածր կալորիականությամբ, անյուղ, առանց աղի և շաքարավազի սնունդ։ Սակայն հաճախ մեծ քանակությամբ բանջարեղեն օգտագործելով՝ հրաժարվում են մսից, որը նույնպես անհրաժեշտ է օրգանիզմին։
Որպեսզի սնունդը անհամ չթվա, համեմունքներ ավելացրեք։ Ի դեպ, սաֆրանը փակում է ախորժակը, իսկ քրքումը խթանում ուղեղի աշխատանքն ու լավացնում հիշողությունը։

Կշեռք

Կենտրոնացած են առողջ սննդակարգի վրա և գիտեն իրենց չափը, սակայն չեն կարող դիմակայել քաղցրավենիք տեսնելիս։ Ցանկալի է քաղցրը փոխարինել մրգային աղցաններով, որոնք արագորեն լցնում են ստամոքսը և քիչ կալորիաներ պարունակում։
Փորձեք սիրել պղինձ պարունակող  ծովամթերքն ու լոռամիրգը, որոնք անհրաժեշտ են  նյութափոխանակության համար։ Մի մոռացեք ուրցով թեյի մասին։

Կարիճ

Այս նշանի ներկայացուցիչները հակված են գիրանալու, սակայն խիստ դիետաներն իրենց հակացուցված են։

Խանութ գնալիս, հիշեք դիետիկ լուսակրի մասին՝ դիետոլոգները այն հորինել են նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել։ Կանաչ լույսը նշանակում է, որ այդ մթերքը կարելի է ուտել որքան ցանկանաս՝ կանաչեղեն, միրգ, բանջարեղեն։ Դեղին  լույսը նշանակում է, որ այստեղ պետք է մի փոքր զսպել ախորժակը՝ հաց, շիլաներ, լոբի, ոլոռ, կարտոֆիլ, միս, ձուկ։ Կարմին էլ այն սնունդն է, որից հարկավոր է խուսափել, կամ հասցնել մինիմալ քանակությանը՝ երշիկ, ֆասթֆուդ, մայոնեզ, քաղցրավենիք՝ հատկապես մարգարինով պատրաստված։ 

Աղեղնավոր

Նրանք շատ ուտելու հակում չունեն, սակայն քանի որ իրենց Կրակի տարերքն է իշխում, ոչ մի հարցում չափ ու սահման չունեն, այդ թվում նաև սնվելու։
Սնվեք առանց շտապելու, չէ՞ որ ուղեղը 15-25 րոպե անց է ընկալում կշտանալու փաստը՝ սպասեք մի փոքր։

Այծեղջյուր

Սովորաբար նիհարիկ Այծեղջյուրին ավելորդ քաշը չի սպառնում, սակայն իրենց խնդիրն այն է, թե ինչպես մի փոքր քաշ ավելացնել։ 
Ախորժակը բացելու համար ուտելուց առաջ կարելի է թթու խնձոր կամ վարունգ ուտել։ Մի մոռացեք սննդակարգին ավելացնել միսն ու կաթնամթերքը, իսկ կարտոֆիլ շատ մի օգտագործեք։

Ջրհոս

Անկանխատեսելի և հետաքրքրասեր Ջրհոսները պաշտում են նոր սննդատեսակները՝ որքան էկզոտիկ, այդքան լավ։ Չնայած այս օրիորդները ամեն բան չեն ուտում․ միսն ու կենդանական ճարպերը լավ չեն յուրացնում, իսկ բուսականը՝ հրաշալի։
Հեռու մնացեք խմորեղենից, սպիտակ հացից, օսլա պարունակող սննդամթերքից՝ այդ թվում նաև կարտոֆիլից, մակարոնից, բրնձից։

Ձկներ

Սա միակ նշանն է, ում համար օգտակար է ձուկը։ Ծովամթերքը սպիտակույցի հիմնական մատակարարն է, որից օրգանիզմը կառուցում է իր բջիջները և իրանի չափսերին դա բացարձակապես չի ազդում։ Սակայն անհրաժեշտ է պակասեցնել աղը ՝ նատրիումի քլորիդի ավելցուկը այտուցներ է առաջացնում։ Ի դեպ, նվազեցնելով աղի քանակությունը՝ կարող եք 0,5 կգ, քաշ կորցնել երկու օրվա ընթացքում՝ պարզապես օրգանիզմից դուրս կգա ավելորդ հեղուկը։
Սահմանափակեք ալկոհոլը՝ ջրային նշանների մոտ ալկոհոլի նկատմամբ հակումը բարձր է։

Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunity