«Շանթ» հեռուստաընկերությունը պարզաբանում է՝ ինչու է ուշանում «Սահմանին» ֆիլմաշարի ցուցադրությունը
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
«Շանթ» հեռուստաընկերության «Սահմանին» ֆիլմաշարի երկրորդ եթերաշրջանի հեռարձակումը կրկին ուշանում է: Նկարահանումներն արդեն ավարտված են, իսկ թե ինչի հետ է կապված ցուցադրության ուշացումը, Life.panorama.am-ը ճշտել է հեռուստաընկերության հասարակության հետ կապերի բաժնից:
«Իրականում մեզ մոտ ամեն ինչ պատրաստ է, ծրագրային ցանցը շուտով կարգավորելուց հետո «Սահմանին»-ի երկրորդ եթերաշրջանը եթերում կլինի: Ցուցադրության հետ կապված կրկին կխուսփենք ժամկետներ նշել, սակայն այս պահին ամեն ինչ անում ենք, որպեսզի մինչեւ Ամանոր այն ներկայացնենք մեր հեռուստադիտողին»,- մեզ հետ զրույցում նշեցին «Շանթ» հեռուստաընկերության հասարակության հետ կապերի բաժնից:
Անդրադանալով ուշացման պատճառներին՝ հեռուստաընկերությունից ասացին,. «Տարբեր տեխնիկական խնդիրների պատճառով էր ուշանում: Սա մյուս սերիալներից եւ սիթքոմներից տարբերվում է իր նկարահանման բարդություններով, քանի որ դրանք իրականացվում են իրական մարտական պայմաններում: Այս առումով տարբեր համաձայնեցումներ ու հարմարեցումներ են արվում, որոնք շատ աշխատատար են: Ծավալային առումով սա մեզ համար ամենակարեւոր նախագծերից մեկն է»:
Շարունակությունը՝ այստեղ: