Yerevan, 17.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Լևոն Մկրտչյանը տարկետման իրավունքի հետ կապված խնդիրները կարգավորելու ենթաօրենսդրական լուծումներ առաջարկեց

Society

Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը համոզված է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով զինվորական ծառայության և գիտության միջև հակասություններ չկան: Ազգային ժողովում «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության ներկայացուցիչների հետ կլոր սեղան-քննարկման ընթացքում Լևոն Մկրտչյանն ընդգծեց, որ զինվորական ծառայության և գիտության մեջ հակասություններ դնելն արհեստական օրակարգ է: «Ես 100 տոկոսով համոզված եմ, որ մենք հիմա գործ ունենք մտահոգ մարդկանց հետ, ովքեր իսկապես գտնում են, որ որոշ խնդիրներ պետք է կարգավորվեն: Հարգում եմ նրանց դիրքորոշումը: Մենք պետք է փորձենք հասկանալ, թե ինչ խնդիրներ կան և ինչպես պետք է մենք դրանց լուծում տանք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նախարարը:

Նա այս ընթացքում հանդիպումներ է ունեցել տարբեր բուհերի դասախոսների, ուսանողների հետ, ակտիվ քննարկումներ անցկացրել բոլոր շրջանակների հետ` հասկանալու՝ ինչ հիմնական խնդիրներ կան, որոնք լուծման կարիք ունեն: «Դուք հիշում եք, որ վարչապետի մոտ կայացած հանդիպման ժամանակ խոսք գնաց ենթաօրենսդրական դաշտի միջոցով խնդիրներին լուծում տալու հնարավորության մասին: Նախ` պետք է փորձենք բոլոր  խնդիրները միասին հասկանալ և ամրագրել, որպեսզի  այդ ուղղություններով հետագա աշխատանքը ծավալենք` խնդիրներին լուծում տալու համար:

Նախարարը նշեց, որ այս օրերին շատ է խոսվում կրթության անընդհատությունը պահպանելու անհրաժեշտության մասին: «Նախ ցանկանում եմ ընդգծել, որ սկզբունքի հարց կա, և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն ընդունվել է այդ սկզբունքն ամրագրելու համար: Հիմնական սկզբունքն այն է, որ 18 տարին լրացած Հայաստանի ցանկացած քաղաքացի, ով նոր է կյանք մտնում և դեռ չգիտի գիտնական է դառնալու, գործարար, թե մեկ այլ ուղիով է գնալու,  պետք է կատարի իր պարտականությունը հայրենիքի հանդեպ: Սա առաջին սկզբունքն է, որը քննարկման չի ենթարկվում, որովհետև ընդունելի սկզբունք է: 18 տարեկան երիտասարդի համար դժվար է ասել` կդառնա գիտնական, գործարար, թե մեկ այլ մասնագիտություն կունենա: Առաջին սկզբունքը պահպանելու պարագայում չի ընդհատվում շարունակական կրթությունը, որովհետև երիտասարդը դպրոցը ավարտելուց հետո ծառայում է բանակում, որից հետո հնարավորություն է ստանում անընդհատության սկզբունքով կրթություն ստանալ»,- ընդգծեց Մկրտչյանը:

Նա հավելեց` ինչպես հասկացել են որոշ մասնագիտությունների համար կա կրթության անընդհատությունն ապահովելու խնդիր, այսինքն` անցումներ պետք է կատարվեն բակալավրիատից մագիստրատուրա և մագիստրատուրայից ասպիրանտուրա: «Քանի որ կա «Պատիվ ունեմ» ծրագիրը, որը մեր երիտասարդների մեծ մասին հնարավորություն է տալու անցնել բակալավրիական կրթությունը և դրանից հետո որպես սպա ծառայել, ապա այդ նույն սկզբունքի մի տարատեսակ երևի կարող ենք ունենալ բակալավրիատից մագիստրատուրա անցումն ապահովելու համար: Մենք նաև պետք է փորձենք հասկանալ, թե մասնագիտական որ ուղղություններն են, որտեղ կրթության անընդհատությունն ապահովելու կարիք կա:  Այստեղ պետք է լուրջ քննարկումներ անցկացնենք, հասկանանք, թե որ մասնագիտություններն են, որոնք անընդհատության խնդիր ունեն և փորձենք պաշտպանության նախարարության հետ խնդիրը լուծել: Ավելի հեշտ լուծելի է թվում մագիստրատուրայից  ասպիրանտուրա անցման ապահովումը, քանի որ մենք հիմնականում գործ ենք ունենալու կողմնորոշված գիտնականների հետ»,- մանրամասնեց ՀՀ ԿԳ նախարարը:

Նրա խոսքով` առաջարկվող լուծումները կարելի է կարգավորել կառավարության ենթաօրենսդրական ակտերով, որոնք բխելու են օրենքից: «Մենք կարող ենք միասին քննարկել,  հասկանալ, թե ինչ ենք անում այդ դաշտում: Սիրով քննարկումներին, աշխատանքային խմբի աշխատանքներին մասնակցելու համար կհրավիրենք բոլոր շահագրգիռ կողմերին: Ես կարծում եմ, որ այդ ենթաօրենսդրական ակտերի մշակման համար պետք է ձևավորվի լուրջ հանձնաժողով, որում կներառվեն կրթության և գիտության ու պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև գիտության և ուսանողների  ներկայացուցիչները»,- ասաց նախարարը:  

Լևոն Մկրտչյանը նաև շեշտեց, որ կառավարության որոշումներով հնարավոր կլինի տարկետում տրամադրել անհատների, ովքեր հաջողությունների հասած կլինեն: Նախարարի խոսքով` պետք է միասին որոշեն, թե գիտության դեպքում կառավարության որոշումներով տարկետում տրամադրելու ինչ չափանիշներ են սահմանվելու: Լևոն Մկրտչյանը կարծում է, որ, օրինակ, կարելի է որպես չափանիշներից մեկը սահմանել դպրոցական միջազգային օլիմպիադաներում ոսկե մեդալ ունենալը:

Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026